Հիմնական պարտականություններ
- Պատասխանել բաժանորդների հեռախոսազանգերին, խնդիրների դեպքում առաջարկել լուծման տարբերակներ, ըստ անհրաժեշտության` խնդիրները փոխանցել համապատասխան բաժիններ
- Կատարել ելքային զանգեր
- Պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ գործունեության և արդյունքների վերաբերյալ անմիջական ղեկավարին
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից սահմանված լրացուցիչ առաջադրանքները
- Փաստաթղթաշրջանառության ապահովում՝ ստուգելով դրանց իրական լինելը, մուտքագրելով համապատասխան CRM համակարգ և այլն
- Մոնտաժման բաժնի համար աշխատանքային գրաֆիկի կազմում
- Հաճախորդների ծրագրային սպասարկում՝ հեռախոսակապի միջոցով
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն/թերի բարձրագույն կրթություն
- Տարիքը՝ 19-33տ․
- Հաղորդակցման գերազանց հմտություններ (գրավոր և բանավոր)
- Վերլուծական հմտություններ
- Նոր տեխնոլոգիաներն ուսումնասիրելու և սովորելու պատրաստակամություն
- Ինքնուրույն, ինչպես նաև թիմային աշխատելու ունակություն
- Ինտերնետ ծառայությունների վերաբերյալ ներածական գիտելիքներ
- Windows 7/8/8.1/10, iOS, Android օպերացիոն համակարգերի միջին գիտելիքներ
- LAN, WAN, Wi Fi, NAT, ROUTING, DHCP/DNS գաղափարների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- Աշխատանքային փորձի առկայությունը սպասարկման ոլորտում կդիտարկվի որպես առավելություն։
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանքային ժամեր՝ 18։00-01։00՝ շաբաթը 2-4 օր։
- Աշխատավարձը՝ Ֆիքսված։
- Տրանսպորտի միակողմանի ծախսը փոխհատուցում է կազմակերպությունը։
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել acc@ysu.am էլեկտրոնային հասցեին`թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 20.02.2021թ.