![]() |
Ալբերտ Արշավիրի Մակարյան
Պրոֆեսոր | Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոն Կրթություն
1982 - 1985 թթ. ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, հայ գրականության ամբիոնի ասպիրանտ 1981 - 1982 թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ, հայ գրականության ամբիոնի ստաժոր-հետազոտող 1976 - 1981 թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժին Գիտական աստիճան Դոկտորական թեմա - «Արևմտահայ գրական դիմանկարը», 2002, Երևանի պետական համալսարան Թեկնածուական թեմա - «Հակոբ Պարոնյանի «Ազգային ջոջերը»,1986, Երևանի պետական համալսարան Աշխատանքային փորձ 2005 թ-ից մինչև այժմ ԵՊՀ հայ գրականության ամբիոնի պրոֆեսոր 1986 - 2005 թթ. ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ 1981 - 1986 թթ. ԵՊՀ հայ գրականության ամբիոնի ասիստենտ Կարդացվող դասընթացներ 19-րդ դարի հայ նոր գրականության պատմություն, Հակոբ Պարոնյանը և հայ երգիծանքի ավանդները, Հայ երգիծաբանություն Գիտական հետաքրքրությունների շրջանակը Արևմտահայ գրականություն, Հայ նոր գրականություն, Երգիծաբանություն Լեզուներ Հայերեն, ռուսերեն, գերմաներեն, անգլերեն (կարդում և թարգմանում եմ բառարանի օգնությամբ) Մասնագիտական անդամակցություն ՀՀ ԲՈՀ` ԵՊՀ-ում գործող` գիտական աստիճաններ շնորհող գրականագիտության 012 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար` 2003 թվականից մինչ այժմ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտքարտուղար` 2001 թվականից մինչ այժմ Պարգևներ 2015 թ. ՀՀ Նախագահի շնորհակալագիր 2015 թ. ԵՊՀ ոսկե մեդալ |