Նոննա Նիկոլայի Խաչատրյան
Դոցենտ | Կառավարման եւ գործարարության ամբիոն 1997 թվականին ավարտելով բուհը, ստացել է իրավաբանի որակավորում, այնուհետև ստացել է տնտեսագիտության մագիստրոսի կրթական աստիճան: Հետագայում ընդունվել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի ասպիրանտուրա` 2008 թ-ին պաշտպանելով թեկնածուական թեզ «Որակի կառավարման հիմնախնդիրները ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում» թեմայով:
1998 թ-ից աշխատել է տարբեր բարձրագույն մասնագիտական կրթական հաստատություններում` զբաղեցնելով վարչական պաշտոններ, իսկ 2008 թ-ից սկսել է դասավանդել: 2012 թ-ից առ այսօր աշխատում է Երևանի պետական համալսարանի Կառավարման և գործարարության ամբիոնում` որպես դոցենտ: Հետազոտության և դասավանդման ոլորտն է` Ծառայությունների ոլորտի կառավարման բարելավման հիմնախնդիրներ Բիզնեսի պլանավորում և կազմակերպում Ծառայությունների էկոնոմիկա Առաջնորդություն Լեզվի իմացություն հայերեն, անգլերեն, ռուսերեն |