![]() |
Հովիկ Բաբկենի Գրիգորյան
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ | Հայոց պատմության ամբիոն Կրթություն
1975 - 1980 թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, ստացել է պատմաբանի, պատմության և հասարակագիտության դասատուի որակավորում 1982 - 1986 թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում Գիտական աստիճան Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ: Գիտական թեմա` «Ազատագրական պայքարի ՀՅԴ մարտավարությունը և ազատամարտի ֆինանսավորման ու զինման խնդիրը (1896 - 1903 թթ.)», 2007 թ.: Աշխատանքային փորձ 1981 - 1985 թթ. Կապանի շինարարական տեխնիկումի հասարակագիտական առարկաների դասատու: 1985 - 1989 թթ. ԵՊՀ ԽՄԿԿ պատմության ամբիոնի դասախոս: 1989 - 1991 թթ. ԵՊՀ ԽՄԿԿ պատմության ամբիոնի ասիստենտ: 1991 - 2010 թթ. ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասիստենտ: 2010 թ-ից ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ: Հասարակական գործունեություն 2008 թ-ից մինչ օրս ԵՊՀ Պատմության ֆակուլտետի արհբյուրոյի նախագահ: Կարդացվող դասընթացներ Հայոց պատմության մասնագիտական դասընթաց /1877-1918 թթ./, հայոց պատմության հիմնահարցեր, հայ ազգային-ազատագրական պայքարը 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին, հայ քաղաքական կուսակցությունների պատմություն, մասնագիտության արդիական հիմնախնդիրներ, Հայաստանի առաջին հանրապետության պատմություն: Գիտական հետաքրքրությունների շրջանակը Հայ ազգային-ազատագրական պայքարը (19-րդ դարի երկրորդ կես – 20-րդ դարի սկիզբ), հայ քաղաքական կուսակցությունների պատմություն, Հայոց ցեղասպանություն, Հայաստանի առաջին հանրապետություն: Պարգևներ 2014 թ. պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով, իսկ 2017 թ-ին՝ «Երախտագիտության մեդալ»-ով: Լեզուներ Հայերեն, ռուսերեն, անգլերեն Մասնագիտական անդամակցություն «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի խորհրդի անդամ: ԵՊՀ Արհեստակցական կազմակերպության կոմիտեի անդամ: |