![]() |
Լիլիթ Շավարշի Միքայելյան
Դասախոս | Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոն Կրթություն
1994 - 1999 թթ. Երևանի Գեղարվեստի Պետական Ինստիտուտ, արվեստաբանության ֆակուլտետ 2000 - 2003 թթ. ԵՊՀ, Պատմության ֆակուլտետ, արվեստի պատմության և տեսության ամբիոն, ասպիրանտուրա Աշխատանքային փորձ 2002 - 2004 թթ. N 183 դպրոցի մասնավոր բաժին, «Մշակույթ» առարկայի ուսուցչուհի: 2005 թ-ից մինչ օրս ԵՊՀ, Պատմության ֆակուլտետ, արվեստի պատմության և տեսության ամբիոն, դասախոս: Առարկան` «Առաջավոր Ասիայի արվեստը I-IV դդ. և Հին Իրանի արվեստը», 2005 - 2013 թթ. մասնակցություն ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի Երվանդաշատի հնագիտական արշավախմբի աշխատանքներին, 2008 - 2011 թթ. մասնակցություն Էրեբունիի հայ-ֆրանսիական համատեղ հնագիտական արշավախմբի աշխատանքներին, 2008 թ. օգոստոս ամսին մասնակցություն Ֆրանսիայի Նորմանդիայի շրջանի Բալի բնակատեղիի հնագիտական պեղումներին, ղեկավար Գի Սան Ժան: Կարդացվող դասընթացներ Առաջավոր Ասիայի արվեստը Առաջավոր Ասիայի արվեստի տիպաբանությունը Վաղմիջնադարյան հայ արվեստ Գիտական հետաքրքրությունների շրջանակը Վաղմիջնադարյան հայկական արվեստ, Իրանի հնագույն արվեստ Հայաստանի հնագիտություն Լեզուներ Հայերեն, ռուսերեն (կատարյալ), անգլերեն, ֆրանսերեն (լավ) |