![]() |
Թամար Լազարի Հայրապետյան
Բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ | Մշակութաբանության ամբիոն Կրթություն
1982 - 1987 թթ. Երևանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետ, հայոց լեզու և գրականություն: Գիտական աստիճան 2001 թ. ԵՊՀ, Ժ.01.01, «Կոնստանդին Մելիք-Շահնազարյան (Տմբլաչի Խաչան). կյանքն ու գործը», բանասիրական գիտությունների թեկնածու: 2014 թ. ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտ, Ժ.01.05, «Խորհրդանշային ցուցիչները հայ ժողովրդական հեքիաթներում և վիպապատմական բանահյուսության մեջ», բանասիրական գիտությունների դոկտոր: Աշխատանքային փորձ 2001 - 2007 թթ. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող: 2007 - 2016 թթ. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող: 2010 թ-ից ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ: 2016 թ-ից ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող: 2007 թ-ից համատեղությամբ Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի դասախոս, Երևանի պետական համալսարան Կարդացվող դասընթացներ Երևանի պետական համալսարան. Մշակութաբանություն, Բանագիտության հիմունքներ, Ժամանցի և զվարճանքի մշակույթը հայոց մեջ: Գիտական հետաքրքրությունների շրջանակը Հայ ժողովրդական բանահյուսության վիպական ժանրերի ու մասնավորապես հայկական հրաշապատում հեքիաթների համեմատական տիպաբանության և խորհրդանիշային համակարգի ուսումնասիրման հարցերը: Լեզուներ Հայերեն, ռուսերեն, գերմաներեն: Մասնագիտական անդամակցություն 2010 թ. Անդամ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհուրդ: |