![]() |
Դավիթ Վլադիմիրի Պետրոսյան
Ամբիոնի վարիչ | Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոն Կրթություն
1975 - 1980 թթ. Երևանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժին: Գիտական աստիճան 1988 թ. բանասիրական գիտությունների թեկնածու: 2004 թ. դոցենտի գիտական կոչում: 2007 թ. բանասիրական գիտությունների դոկտոր: 2011 թ. պրոֆեսորի գիտական կոչում: Աշխատանքային փորձ 1981 - 1982 թթ. «Երևանի համալսարան» թերթի պատասխանատու քարտուղար: 1982 - 2007 թթ. Երևանի համալսարանի հրատարակչության ավագ խմբագիր: 2001 - 2004 թթ. Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, ասիստենտ: 2004 - 2007 թթ. Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ: 2007 թ. մինչև այժմ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի վարիչ: 2015 թ. ԵՊՀ գիտական խորհրդի անդամ Կարդացվող դասընթացներ Հայ մամուլի պատմություն Գիտահետազոտական աշխատանքի մեթոդաբանություն Գիտական հետաքրքրությունների շրջանակը Հայ մամուլի պատմություն և տեսություն, մամուլ և գրականություն, առցանց և տպագիր մամուլի զարգացման արդի միտումներ, լրագրողի մասնագիտական ինքնության և ազգային ինքնության փոխառնչություններ, լրագրողական տեքստի, լրագրող-լսարան երկխոսության հիմնախնդիրներ: Լեզուներ Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն: Մասնագիտական անդամակցություն ԲՈՀ-ի 012 մասնագիտական խորհրդի անդամ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի խորհրդի անդամ: |