Ամբիոնը հիմնադրվել է 1936 թ.: Ամբիոնը ղեկավարել են դոցենտ Հ.Մ. Մեսրոպյանը, պրոֆեսոր Ա.Ա. Եսայանը, պրոֆեսոր Ա.Գ. Սուքիասյանը, պրոֆեսոր Շ.Ն. Պետրոսյանը, իրավ. գիտ. դոկ. Խ.Ա. Թորոսյանը, դոցենտ Վ.Հ. Մարուխյանը, պրոֆ. Ն.Ա. Ապիյանը, 2005 թ-ից մինչ օրս պրոֆեսոր Ա.Գ. Վաղարշյանը:
Ամբիոնում դասավանդում են հետևյալ հիմնական դասընթացները. Պետության և իրավունքի տեսություն, Արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն, Քաղաքական և իրավական ուսմունքների պատմություն, Հայաստանի պետության և իրավունքի պատմություն, Իրավունքի փիլիսոփայություն, Իրավունքի սոցոլոգիա և այլն:
Ամբիոնն իր գործունեության ընթացքում հրապարակել է բազմաթիվ ուսումնական և գիտական աշխատանքներ: Խ. Սամուելյանը 1939 թ. լույս ընծայեց Հին հայ իրավունքի պատմություն գրքի առաջին հատորը, որն այսօր էլ համարվում է հին հայ իրավունքի ուսումնասիրման լավագույն աղբյուր: Նրա գրչին են պատկանում նաև Հին Հայաստանի կուլտուրան (3 հատորով) և մի շարք այլ հիմնարար աշխատություններ: Գիտության վաստակավոր գործիչ Ա.Գ. Սուքիասյանի գիտական ժառանգության մեջ մտնում են Կիլիկյան Հայկական պետությունը և իրավունքը, Ուրարտական պետությունը և իրավունքը, Հին իրանական իրավունքը ըստ Սասանյան Դատաստանագրքի, Հայաստանի հասարակական-քաղաքական կարգը վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում մենագրությունները: Պրոֆեսոր Շ.Ն. Պետրոսյանը լույս է ընծայել խորհրդային պետականության հաստատմանը և Խորհրդային Հայաստանի սահմանադրական զարգացմանը նվիրված մի քանի մենագրություններ: Դոցենտ Վ.Ա. Մուսախանյանը հետազոտել է Հայկական ԽՍՀ իշխանության տեղական մարմինների կազմավորման և գործունեության հիմնահարցերը` հրապարակելով մի քանի մենագրաություններ, իսկ Մ.Մ. Խաչատրյանը լույս է ընծայել Ֆեդերացիան որպես պետական կառուցվածքի ձև, ԱՍՖՍՀ պետաիրավական ստատուսը ՍՍՀՄ-ի կազմում և այլ աշխատություններ: Ն.Ա. Ապիյանի աշխատություններից են Խորհրդային Հայաստանի պետական անվտանգության մարմինները սոցիալիզմի կառուցման ժամանակաշրջանում (1920-34թթ.) Խորհրդային Հայաստանի ներքին գործերի ժողկոմատի պատմությունից, ՀԽՍՀ ներքին գործերի մարմինների գործունեությունը իրավախախտումների նախազգուշացման գործում: Նա Իրավունքի տեսության հիմնհարցեր (2003թ.) գրքրի համահեղինակն է: Հ.Ա. Հովսեփյանի գրչին են պատկանում հայ քաղաքական իրավական մտքի պատմության հիմնահարցերին նվիրված 3 աշխատությունները: Նա նաև Մոսկվայում 1986, 1989 և 1993թթ. լույս տեսած Քաղաքական և իրավական ուսմունքների պատմություն ուսումնական ձեռնարկի համահեղինակն է:
Ամբիոնում կատարվող գիտահետազոտական գործունեության հիմնական ուղղությունները 2005 թ. հետո ենթարկվել են վերակառուցման: Նախորդ շրջանում ծրագրավորված հետազոտություններին ավելացվել է նոր ուղղություն` համեմատական իրավագիտություն և պետականագիտություն: Հետազոտական թեմաներ են դարձվել այն երկրների պետաիրավական ինստիտուտները, որոնք որոշակիորեն ուսանելի են Հայաստանի պետաիրավական շինարարության համար կամ աշխարհաքաղաքական հետաքրքրություն են ներկայացնում: Ամբիոնը ավանդաբար աշխատում է Հայաստանի պետության և իրավունքի պատմության հիմնահարցերի հետազոտման ուղղությամբ, մասնավորապես` Հայաստանի առաջին հանրապետության պետաիրավական համակարգը: Իրավունքի տեսության հիմնախնդրիրներից գիտական հետազոտության առարկա են դարձվել և իրականացվել իրավաբանական իրավահասկացությունը և օրինականության հիմնահարցերը, իրավունքի կենսագործման հիմնախնդիրները, իրավունքի աղբյուրների արդիական հիմնախնդիրները, իրավաստեղծագործության տեխնիկայի հիմունքները, իրավակիրառական և մեկնաբանողական տեխնիկայի հիմնախնդիրները:
2000 - 2014 թթ. ժամանակահատվածում ամբիոնը հրատարակել է 12 մենագրություն, 28 ուսումնամեթոդական ձեռնարկ, 100-ից ավելի գիտական հոդված, մասնակցել է 6 դպրոցական գրքերի հրատարակությանը:
Ներկա ժամանակաշրջանում ամբիոնն աշխատում է իր զարգացման համալիր ծրագիրին համապատասխան: Առաջին փուլում վերանայվել են դասավանդվող առարկաների ծրագրերը: Երկրորդ փուլում աշխատանքներ են տարվում դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, քրեստոմատիաների, պրակտիկումների պատրաստման ուղղությամբ: Առաջնահերթ խնդիրներից է իրավակիրառական պրակտիկայի պահանջներից ելնելով դասավանդվող առարկաների ինչպես բովանդակության, այնպես էլ շրջանակի վերակառուցումը: Արդյունքում արդեն մշակվել և դասավանդվում են գործնական ողղվածություն ունեցող նոր դասընթացներ` Իրավաստեղծագործության հիմունքներ, Իրավաբանական տեխնիկայի հիմունքներ, Իրավունքի աղբյուրների տեսագործնական հիմնախնդիրներ: Աշխատանքներ են տարվում ժամանակակից` ինտերակտիվ մեթոդիկայով դասավանդումն իրականացնելու ուղղությամբ:
«Պետության և իրավունքի տեսության» առարկայի ասպիրանտուրայի ընդունելության ընդհանուր հարցաշար
Հեռ.՝ (+374 60) 71-02-56, (+374 60) 71-02-54 (ներքին 12-56, 12-54)

Աշխատակիցներ

Գևորգ Բալաբեկի Դանիելյան
Ամբիոնի վարիչի պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Արթուր Գրիշայի Վաղարշյան
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հայկ Սամսոնի Մարտիրոսյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ալվարդ Արարատի Ալեքսանյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վահե Վահանի Գևորգյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սերգեյ Սևանի Քոչարյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վիկտորյա Ալեքսանդրի Օհանյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արմեն Լևոնի Ասատրյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Տարոն Վարդանի Սիմոնյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հայկ Արսենի Հարությունյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ

Նարինե Գարնիկի Դավթյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ

Ռոզա Անդրանիկի Աբաջյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ

Արշակ Արայիկի Կարապետյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ

Կարեն Սուրենի Ամիրյան