Աստվածաբանության ամբիոնի դասավանդման ծանրաբեռնվածությունն առանձնանում է իր առարկայացանկով: Հիմնականում դասավանդվում են տեսական և պատմական աստվածաբանության ճյուղերին պատկանող առարկաներ, որոնցից են. Աստվածաշնչի ներածությունը, Հին ու Նոր Կտակարանների մեկնությունը, հայրաբանությունը, տոմարագիտությունը, աստվածաբանական մատենագրությունը, վարդապետական աստվածաբանությունը, կանոնագիտությունը, եկեղեցական իրավունքի պատմությունը, Հայ եկեղեցու դավանաբանությունը և այլն: Հատկանշական է, որ համաշխարհային համատեքստում այս առարկաներից շատերը (բացի Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան (աստվածաբանական համալսարան)-ից) դասանադվում են միայն այս ամբիոնի առարկայացանկի շրջանակներում: Ամբիոնում հիմնականում դասախոսում են տարբեր գիտական աստիճան և միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ, ովքեր հայագիտության մեջ լուրջ ներդրում ունեն: Ամբիոնի դասախոսական կազմը համալրվել է ֆակուլտետի շրջանավարտներով, ինչն ավելի է նպաստում աստվածաբանության մասնագիտական դասընթացների զարգացմանը: 2016-2017 ուստարվանից ամբիոնի վարիչն է պ.գ.դ. պրոֆ. Էռնա Մանեա Շիրինյանը: Դասախոսական անձնակազմի անդամները հաճախ են զեկուցումներով հանդես գալիս հայագիտական միջազգային գիտաժողովներում և հոդվածներով հանդես գալիս միջազգային գիտական ամսագրերում:

Աշխատակիցներ

Էռնա-Մանեա Սերգեի Շիրինյան
Ամբիոնի վարիչ

Ռաֆիկ Հովակիմի Վարդանյան
Պրոֆեսոր

Գևորգ Հրաչիկի Ղուշչյան
Ասիստենտ

Գառնիկ Արմենակի Հարությունյան
Ասիստենտ

Լուսինե Սեդրակի Թումանյան
Դասախոս

Շուշանիկ Լևի Սումբուլյան
Ավագ լաբորանտ