Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Ե՞րբ են մեկնարկելու հեռակա ուսուցման դասերը:
Հեռակա ուսուցմամբ բակալավրիատի եւ մագիստրատուրայի դասերը կսկսվեն նոյեմբերի 1-ից:
2
Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ 2017-2018 թ. հեռակա ընդունված դիմորդների ցուցակներին:
Հեռակա ընդունելության քննությունները տեղի կունենան հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 20-ը: Անհրաժեշտ է հետեւել կայքի թարմացումներին:
3
Ուզում էի իմանալ, թե ես՝ որպես ԵՊՀ ուսանող, ի՞նչ իրավունքներ ունեմ:
Դուք կարող եք ծանոթանալ Կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի 13.1 կետին՝ ուսանողի իրավունքներին:
Նազարյան Խաչատուր
10.07.20
Բարև ձեզ, ես ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ 2019, 2018, 2017 թվակաների դիմորդների քանակի մասին:
ԵՊՀ հանրային կապերի ծառայություն
10.07.20
Հարգելի՛ Խաչատուր,
Անցեք հետևյալ հղմամբ :
Կարինե Այվազյան
09.07.20
Ցանկանում եմ իմանալ աղջիկս Կենսաբանություն առարկայի միասնական քննությունը հաշվել է և հավաքել 7.75 միավոր:Արդյո՞ք կարող է անցնել առաջին փուլով, թե 2 փուլի համար պետք է դիմենք:Առաջին հայտով նշել է ԵՊՀ-ի Կեսաբանությունը, սակայն ինչ-ինչ պատճառներով անհաջող է հանձնել քննությունը:Խնդրում եմ պատասխանել:Այդ բաժնում դիմորդների քանակը մեր իմանալով քիչ են․ հուսով ենք լավ կլինի:
ԵՊՀ հանրային կապերի ծառայություն
10.07.20
Հարգելի՛ Կարինե,
Խնդրում ենք կապվել ԵՊՀ ընդունող հանձնաժողովի հետ, հեռախոս` +374 60 710 777, էլ. փոստ` dimord@ysu.am:
Լիանա Դարբինյան
07.07.20
Բարև ձեզ, ես 2020 դիմորդ եմ, ցանկանում եմ տեղեկանալ արդյո՞ք լինելու է ընդունելության երկրորդ փուլ։ Շնորհակալություն։
ԵՊՀ հանրային կապերի ծառայություն
08.07.20
Հարգելի՛ Լիանա,
Խնդրում ենք կապվել ԵՊՀ ընդունող հանձնաժողովի հետ, հեռախոս` +374 60 710 777, Էլ. փոստ` dimord@ysu.am կամ անցեք հետևյալ ՝ հղմամբ :
Մարիամ Ակուլյան
07.07.20
Կարո՞ղ եք ասել՝ որքան է 2020֊21 ուստարվա Իրավագիտության ֆակուլտետի վճարովի ուսուցման շեմը:
ԵՊՀ հանրային կապերի ծառայություն
08.07.20
Հարգելի՛ Մարիամ,
ամեն տարի անցողիկ շեմը տարբեր է լինում՝ կախված դիմորդների թվի և հավաքած բալերի, այնպես որ այս տարվա համար դեռևս չենք կարող տեղեկություն տրամադրել, քանի որ դեռ չեն ավարտվել միասնական քննությունները, իսկ նախորդ տարիներին ընդունելությունն այլ ձևաչափով է անցկացվել։
Աղեկ Ստեփանյան
17.06.20
Բարև ձեզ։Կներեք մի բան հարցնեմ։Ես դիմորդ եմ, ինձ ասվեց, որ դիմում֊հայտերը լրացման ժամկետն ավարտվում է հունիսի 15-ին։Դրանից հետո կասեն, թե քննությունները հուլիսի ամսին 1֊10 ընկած ժամանակահատվածում ե՞րբ է լինելու։ Բայց դեռ չեն ասել քննությունների օրերը՝ ըստ մասնագիտությունների։ Շնորհակալություն։
ԵՊՀ հանրային կապերի ծառայություն
17.06.20
Հարգելի՛ Աղեկ,
Ձեզ անպայման տեղեկատվություն կտրամադրվի, մի՛ անհանգստացեք: