Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
ԵՊՀ մագիստրատուրայի կարմիր դիպլոմ ստանալու համար որքա՞ն պետք է լինի ՄՈԳ-ը:
Համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի 25-րդ կետի, սահմանված է, որ կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի հնարավոր առավելագույն արժեքը` 90 %, իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում: ԵՊՀ-ում գործում է 20-միավորանոց սանդղակ, հետեւաբար 95% -ին համապատասխանում է ՄՈԳ-ի 19 միավորը:
2
Խնդրում եմ ասել՝ կորցրած դիպլոմի պատճենն ինչպե՞ս է հնարավոր վերցնել այլ անձի միջոցով, քանի որ ես ՀՀ-ում չեմ:
Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերը կորցրած անձանց սահմանված կարգով տրվում են կրկնօրինակներ՝ Բուհի արխիվում մասնագիտության ուսումնական ծրագրով նախատեսված առարկաների քննական եւ ստուգարքային տեղեկագրերի, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների որոշումների արձանագրությունների եւ այլ փաստաթղթերի (Դիպլոմների գրանցման մատյան, շրջանավարտների հաստատված ցուցակ եւ այլն) առկայության դեպքում: Կորցրած ավարտական փաստաթղթերի կրկնօրինակներում համապատասխան բառերի («Դիպլոմ», «Դիպլոմի հավելված», «Ակադեմիական տեղեկանք») վրա սեւ թանաքով պարտադիր է «Կրկնօրինակ» նշումը: Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերը տրվում են շրջանավարտներին` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացմամբ, ինչպես նաեւ նոտարական վավերացմամբ լիազորագիր ներկայացրած այլ անձին:
3
Խնդրում եմ տրամադրել վարձերի վճարման հաշվեհամարը:
Դուք փոխանցումը պետք է իրականացնեք բանկում՝ տրամադրելով հետեւյալ վավերապայմանները:Ստացող՝ Երեւանի պետական համալսարան, ՀՎՀՀ` 01506928; «Արդշինբանկ» ՓԲԸ, Հ/Հ 2470100009060000: Անհրաժեշտ է նպատակ կամ մանրամաներ դաշտում պարտադիր նշել ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ֆակուլտետը, բաժինը, մասնագիտությունը, կուրսը, ուսուցման ձեւը (առկա/հեռակա): Միաժամանակ փոխանցման կտրոնի բնօրինակն ուսանողը պարտավոր է պահել իր մոտ՝ հետագայում անհրաժեշտության դեպքում պարզաբանումներ կատարելու համար, իսկ պատճենը հանձնել համապատասխան ֆակուլտետի դեկանատ:
Աղեկ Ստեփանյան
17.06.20
Բարև ձեզ։Կներեք մի բան հարցնեմ։Ես դիմորդ եմ, ինձ ասվեց, որ դիմում֊հայտերը լրացման ժամկետն ավարտվում է հունիսի 15-ին։Դրանից հետո կասեն, թե քննությունները հուլիսի ամսին 1֊10 ընկած ժամանակահատվածում ե՞րբ է լինելու։ Բայց դեռ չեն ասել քննությունների օրերը՝ ըստ մասնագիտությունների։ Շնորհակալություն։
ԵՊՀ հանրային կապերի ծառայություն
17.06.20
Հարգելի՛ Աղեկ,
Ձեզ անպայման տեղեկատվություն կտրամադրվի, մի՛ անհանգստացեք:
Արտակ
17.06.20
Բարև ձեզ։ Ինչպե՞ս կարող եմ իմանալ ԵՊՀ֊ի՝ ըստ ֆակուլտետների 2020 թվականի դիմորդների թիվը: Կանխավ շնորհակալ եմ։
ԵՊՀ հանրային կապերի ծառայություն
17.06.20
Հարգելի՛ Արտակ,
Անցեք հետևյալ հղմամբ :
MOHAMMED SHAHJAHAN
16.06.20
M intarest to study my masters in Armenia.. M complete 3 years bachalor from Bangladesh. Can I admit, what's the requirement.
ԵՊՀ հանրային կապերի ծառայություն
16.06.20
You need to contact the Department of International Cooperation. Phone: 060-71-01-61; 010-55-06-12. Email: amarkarov@ysu.am.
Մանե Մկրտչյան
16.06.20
Բարև Ձեզ
Ես ցանկանում եմ դիմել մագիստրատուրայի առկա ուսուցման համար, սակայն կարգին ծանոթանալուց հետո հասկացա, որ միայն վճարովի տարբերակին կարող եմ հավակնել։ Հարցս հետևյալում է՝ կա արդյո՞ք առաջին կիսամյակի քննությունների արդյունքների հիման վրա անվճար դառնալու հնարավորություն։
Կանխավ շնորհակալություն։
ԵՊՀ հանրային կապերի ծառայություն
17.06.20
Հարգելի՛ Մանե,
Անցեք հետևյալ հղմամբ :
Տիգրան
16.06.20
Բարև Ձեզ, dimord.am-ով հայտը լրացնելուց հետո երբ կիմանամ հայտս ընդունվե՞լ է, թե՞ ոչ:
Շնորհակալություն:
ԵՊՀ հանրային կապերի ծառայություն
17.06.20
Հարգելի՛ Տիգրան,
Հետևեք հայտում Ձեր կողմից նշված էլեկտրոնային հասցեին: