
1.Ծրագրի անվանումը
Ասպիրանտական կրթության արդիականացումը և ուսուցման մեթոդների բարելավումը (Մոդեստ)
Modernization of Doctoral Education in Science and Improvement of Teaching Methodologies (MODEST)
2.Նախագծի համար 598549-EPP-1-2018-1-LV-EPPKA2-CBHE-JP
3.Ծրագրի տևողությունը 2018-2021
4..Ծրագրի համակարգողը
Լատվիայի համալսարան
5. Ծրագրի մասնակիցները
1. Լատվիայի համալսարան, Լատվիա
2. Երևանի պետեկան համալսարան, ՀՀ
3. Հասյաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, ՀՀ
4. Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարան, ՀՀ
5. Լոնդոնի Բրունելի համալսարան, Միացյալ Թագավորություն
6. Հելսիկիի Յիլոպիստո համալսարան, Ֆինլանդիա
7. Ջագիելլոնսկա համալսարան, Լեհաստան
8.Բելառուսի Ազգային տեխնիկական համալսարան, Բելառուս
9. Պոլոցկի պետական համալսարան, Բելառուս
10. Գրոդնոյի Յանկա Կուպալա պետական համալսարան, Բելառուս
11. Մոսկվայի ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտ (պետական համալսարան), Ռուսաստան
12. Կազանի ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարան, Ռուսաստան
13. Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության պետական համալսարան, Ռուսաստան
14.Բարձրագույն մասնագիտական դասընթացի հաստատության դաշնային պետական կրթական բյուջե, Ռուսաստան
6. Ծրագրի նկարագիրը
Մոդեստ նախագծի ընդհանուր նպատակներն են Եվրոպական բարձրագույն կրթականան և հետազոտական հարթակում ընդլայնել ասպիրանտական ուսումնասիրությունների համագործակցության մակարդակը գործընկեր պետությունների բարձրագույն կրթական հաստատությունների միջև:
Նախագծի հիմնական նպատակներն են.
1. Զալցբուրգյան սկզբունքներին համապատասխան և BFGU խորհրդատվությանը, օգտագործելով նոր դասավանդման մեթոդներ, բարելավել ասպիրանտուրայի շրջանավարտների որակը և աշխատունակությունը համագործակցող երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում, արդիականացնելով ասպիրանտական կրթության միջազգայնացումը, ինչպես նաև բարձրացնել շարժունության մակարդակը:
2. Համաձայն Բոլոնիայի գործընթացի, հեշտացնել գործիքակազմի համադրումն ու կազմակերպել հատուկ վերապատրաստման դասընթացներ գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական և ադմինիստրատիվ անձնակազմի համար, ովքեր զբաղվում են ասպիրանտների վերապատրաստմամբ:
3. Զարգացնել հետազոտական և կրթական անձնակազմի հմտությունները, նրանց վերապատրաստել ուսուցման նոր մեթոդներով, ստեղծել ժամանակակից ուսուցման և հետազոտության համար միջավայր, որը կլինի ուսանողակենտրոն մոտեցման և մրցակցային ծրագրերի զարգացման հիման վրա:
Գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում ստեղծելով ասպիրանտական ուսումնական կենտրոններ բարելավել ասպիրանտական կրթության և հետազոտական ծառայությունների կառուցվածքն ու ներքին պոտենցիալը, ինչպես նաև ապահովել դրանց կայունությունն ու համագործակցությունը ԵՄ գործընկեր երկրների հետ:
7. Ծրագրի ընդհանուր բյուջեն
983,975€
Մանրամասն տեղեկատվության համար այցելեք նախագծի պաշտոնական կայքէջ`https://www.modest.lu.lv, https://www.emodest.eu/

Uեմինար Erasmus+ MODEST ծրագրի շրջանակներում (մայիսի 27-28, 2020թ., Zoom հարթակ)
2020թ.-ի մայիսի 27-28-ը Erasmus+ MODEST ծրագրի շրջանակներում (Zoom հարթակում) տեղի ունեցավ “Ասպիրանտների վերապատրաստման ու հետազոտության մեթոդաբանության կազմակերպումն ու կառավարումը” խորագրով հեռավար սեմինար, որի կազմակերպիչներն էին Հելսինկիի (UHEL) և Լոնդոնի Բրյունելի համալսարանները(BUL): Սեմինարի իրականացմանն ակտիվ մասնակցությունն են ունեցել նաև MODEST նախագծի բոլոր գործընկեր համալսարանները: Միջոցառումն ի սկզբանե ծրագրված էր իրականացնել Hyytiälä անտառային հետազոտական կայանում (Ֆինլանդիա), սակայն COVID-19-ի պատճառով, տեղափոխվեց վիրտուալ հարթակ:
Ընդհանուր առմամբ գրանցվել էին ավելի քան 160 մասնակից, որոնցից 130-ն իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան սեմինարին: Մասնակիցները միջազգային մասշտաբի գիտնական-պրոֆեսորներ, հետազոտողներ, դասավանդողներ, գիտության թեկնածուներ, մենեջերներ, տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ (14 գործընկեր համալսարաններից) էին:
Սեմինարը բաղկացած էր 5 նստաշրջաններից, որոնք իրականացվում էին բանավոր և խորհրդակցական ձևաչափով:
1-ին նիստին քննարկվեցին լատվիական, լեհական, բրիտանական և ֆիննական ընդլայնված կրթության մեջ տեխնոլոգիաների օգտագործման փորձը, ասպիրանտների գիտական գործունեության կազմակերպումն ու գնահատումը, ասպիրանտների ու մագիստրատուրայի ուսանողների հետազոտական գործունեության արդյունավետ հեռավար պլանավորումն ու վերահսկողությունը, ինչպես նաև ասպիրանտների վերապատրաստման ադմինիստրատիվ կազմակերպումը: 2-րդ նիստի ընթացքում Erasmus+ MODEST նախագծի Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի համալսարանների ներկայացուցիչները ներկայացրին ասպիրանտուրայի ուսանողների կարիքներն `առաջարկելով ստեղծել ասպիրանտական վարժանքների կենտրոններ, որտեղ տնային աշխատանք-հանձնարարականների միջոցով կկազմակերպվեն վերոհիշյալ կենտրոնների կառավարումը: 4-րդ նիստը նվիրված էր միջազգային թիմի կողմից մշակված Erasmus+ MODEST ծրագրի գործընթացի (թվով 14 կետ) ներկայացմանը, որը բաղկացած է երեք փուլերից ` հետազոտություն, դասավանդում և կրթություն, համագործակցություն և հաղորդակցություն: 3-րդ և 5-րդ նիստերին իրականացվեց փորձի փոխանակում:
Յուրաքանչյուր օրվա վերջում, մասնակիցներին սեմինարի արդյունավետության վերաբերյալ, իրականացվում էր անհատական առցանց հարցում:
Սեմինարի ամբողջական տեսաձայնագրությունն ու հավելյալ տեղեկատվությունը շուտով հասանելի կլինեն սույն հղմամբ` https://www.emodest.eu/index.php/meetings/11-training-on-organization-and-management-of-doctoral-training-and-research-methodology։
Ամռան ընթացքում միջհամալսարանական թիմերը շարունակելու են վերոհիշյալ ծրագրի կուրսերի վերամշակման գործընթացը:
2020 թվականի հուլիսի 16-ին տեղի ունեցավ «Erasmus+ MODEST» դոկտորանտուրայի ուսանողների մասնակցությամբ երկրորդ քննարկում-սեմինարը, որը վերաբերում էր սթրեսի կառավարմանը:
Քննարկման թեմաներն էին սթրեսը, որոնք են սթրեսի տեսակները, ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ սթրեսը մարմնի, մտածողության, հույզերի և գործողությունների վրա: Սեմինարը մասնակիցներին հնարավորություն տվեց խորացնելու սթրեսի առաջացման պատճառների վերաբերյալ գիտելիքներն ու պատկերացումները, բարելավելու սթրեսի կառավարման հմտությունները, որպեսզի հետագայում, տարբեր իրավիճակներում, հնարավոր լինի հաղթահարել այն: Մասնակիցների ուշադրության կենտրոնում էր նաև այն փաստը, որ սթրեսն ի հայտ է գալիս ոչ միայն բացասական զգացումների արդյունքում, այլև դրական հույզերի և իրադարձությունների, ինչպիսիք են, օրինակ, ամուսնությունը, կրթությունը և այլն:
Սեմինարին մասնակցում էին «Erasmus+ MODEST» ծրագրի անդամ երկրների ներկայացուցիչները:
Առավել մանրամասն ներկայացնում ենք սույն հղմամբ՝ https://www.facebook.com/modestmodernization/posts/3079340982184445
«Erasmus+ MODEST» (8-15 December 2020)
Տեղեկացնում ենք, որ 2020 թ. դեկտեմբերի 8-ին և 15-ին (starting 14:00 pm of Helsinki time) «Erasmus+ MODEST» նախագծի գործընկերների կողմից «Zoom» հարթակում (https://helsinki.zoom.us/j/476604639) կիրականացվի ասպիրանտական (PhD) ծրագրերի ցանցային զարգացման իրավիճակի վերաբերյալ ներկայացում. C «Հաղորդակցություն և համագործակցություն» և A «Հետազոտություն»:
Առավել մանրամասն՝ https://www.emodest.eu
https://www.facebook.com/modestmodernization/posts/3476829989102207
https://www.facebook.com/modestmodernization/posts/3483712338413972
https://www.facebook.com/modestmodernization/posts/3493636390754900
https://www.facebook.com/modestmodernization/posts/3493636390754900
MODEST zoom event on PhD courses development for Strand-C “Communication and Cooperation”
MODEST zoom event on PhD courses development for Strand-A “Research”
MODEST zoom event on PhD courses development for Strand-B “Teaching and Learning”
MODEST ծրագրով դոկտորանտուրայի ուսանողների և ասպիրանտների համար տեղի են ունեցել/ունենալու մի շարք վեբինարներ և դասախոսություններ (https://drive.google.com/file/d/1hxzpwEaK6fCFIHy5asiWo42rw-Ck2iyX/view?usp=sharing):
Փետրվարի 4-ին (at 10:00 o'clock LV time) տեղի է ունենալու ևս մեկ դասախոսություն, որին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ՝ https://drive.google.com/file/d/14q76Ul59_TbqF504oIeHCsJH6y1s-GXO/view?usp=sharing:
2021թ.-ի փետրվարի 11-ին Erasmus + MODEST ծրագրի շրջանակում տեղի է ունեցել տարեկան ժողով, որի ընթացքում քննարկվել են 2020թ.-ի ընթացքում կայացած ծրագրային պարապմունքներն, ինչպես նաև քննարկվել և կարևորվել են 2021 թ.-ի համար նախատեսված իրականացվելիք հաջորդիվ քայլերը:
Չնայած COVID19 համավարակին, ամբողջ թիմի համար անցյալ տարին բավական ծանրաբեռնված է անցել, իրականացվել են մի շարք գործողություններ ասպիրանտական կրթության զարգացման ոլորտում, օրինակ` մշակվել է վերլուծական զեկույց եվրոպական համակարգող և ռազմավարական փաստաթղթերի վերաբերյալ. ասպիրանտական (դոկտորանտուրա) կրթությունը Ֆինլանդիայում, Լատվիայում, Լեհաստանում և Միացյալ Թագավորությունում, ընդհանուր ուշադրության կենտրոնում է պահվել նաև ասպիրանտական (դոկտորանտուրա) կրթությանը Ռուսաստանում, Բելառուսում և Հայաստանում):
Թիմը ստեղծելով ասպիրանտների ցանց սկսել է իր առաջին գործողությունները:
Բացի այդ իրականացվել են 8 վեբինար ասպիրանտական որոշ արդիական հոդվածների վերաբերյալ, օրինակ՝ սթրեսի կառավարում, աշխատանքահեն ուսումնառություն, ասպիրանտական թրեյնինգ կենտրոնների կազմակերպում ևն:
MODEST թիմը սկսել է սերտորեն համագործակցել ARMDOCT ծրագրի հետ, քանի որ երկու ծրագրերի նպատակն է ամրապնդել ասպրանտական կրթության որակը:
Ինչպես նշեց ծրագրի համակարգող Ինգա Շենդերեն 2021թ.-ի հիմնական նպատակն է լինելու ասպիրանտական կրթության թրեյնինգ կենտրոնների զարգացումը, պիլոտային դասընթացների և ուսանողական ցանցի ստեղծումն ու ամրապնդումը: Ինչպես նաև կազմակերպվելու են ամառային դպրոցներ ըստ ուսանողների կարիքների: Չնայած առկա դժվարություններին՝ թիմը շատ դրական է տրամադրված հետագա գործողությունների և ծրագրերի կազմակերպման և իրականացման գործում:
Կարևոր աշխատանք էր վերապատրաստման դասընթացների զարգացումը, որոնք հարմարեցված էին համալսարանների կարիքներին, օրինակ՝ հետազոտության մեթոդաբանությունը և հետազոտության ձևավորումը, նախագծերի կազմումը, նախագծերի կառավարումը և ֆինանսավորման աղբյուրները, ինչպես նաև հետազոտությունների, կառավարման հմտությունների վաճառքը և այլն:
Erasmus + MODEST նախագծի նպատակը ասպիրանտական կրթության գիտական արդիականացումն է Եվրոպական երկրների և Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի միջև:
Ծրագրի ավելի ընդգրկուն նպատակ է հանդիսանում գործընկեր պետությունների բուհերի միջև Եվրոպական գործընկերության (EHEA) և Եվրոպական հետազոտական համագործակցության (ERA) շրջանակներում ասպիրանտական (դոկտորանտուրա) կրթության հնարավորությունների ընդլայնումը:
Առավել մանրամասն կարող եք տեղեկանալ ստորև հերկայացված հղումներից՝
https://www.emodest.eu,
https://www.facebook.com/modestmodernization: