Սևծովյան տարածաշրջանի երկրների արհեստավարժ տուրիզմի օրինակով աջակցություն ժառանգությանը և մշակույթին
Subsidy Contract No. BSB 1145
Հայտնի է, որ պետության տնտեսության զարգացման և աճի գործում տուրիզմն ու զբոշաշրջությունը հանդիսանում են մեծ խթան, որոնք միևնույն ժամանակ բնակչության համար աշխատատեղեր են ստեղծում:
«PRO EXTOUR»-ը նախագիծ է, որն օգտագործելով Սևծովյան տարածաշրջանի բնական և մշակութային հարուստ ռեսուրսներն, ապահովում է որակյալ աշխատուժ և մրցակցային գներ: Սակայն, միևնույն ժամանակ, այդ ամենը խոչընդոտվում է նաև այնպիսի խնդիրներով ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունները, ռեսուրսների արագ սպառումը, աշխատուժի պակասը: Բացի այդ 2020թ.-ի համավարակը զբոսաշրջության ոլորտի համար ի հայտ բերեց այնպիսի խնդիրներ, որոնք, կրելով համաշխարհային բնույթ, պահանջում են նոր լուծումներ:
«PRO EXTOUR» նախագծի նպատակն է խթանել արհեստավարժ տուրիզմը Սևծովյան տարածաշրջանի պետություններում, հանդիասանալով որպես կայուն զարգացման ուղի, օգտագործելուվ և համատեղելով տեղացի ժողովրդների մշակույթային ժառանգությունը, առաջարկելով նորարարական լուծումներ և համագործակցություն:
Ծրագիրը հանդիսանում է մի շարք բուհերի համատեղ նախաձեռնություն, որի անդամներ են հանդիսանում Վառնայի կառավարման ինստիտուտը (Բուլղարիա), Երևանի պետական համալսարանը (Հայաստան), Սալոնիկի համալսարանը (Հունաստան), ինչպես նաև Վրացական արվեստի ու մշակույթի կենտրոնը (Վրաստան) և Խոհարարական արվեստի և հյուրընկալության ասոցիացիան (Բուլղարիա):
Ծրագրի նպատակներն են.
-Սևծովյան տարածշրջանում արհեստավարժ տուրիզմի խթանման համար կարիքների գնահատում և գործողությունների պլան,
-ժառանգության և մշակույթային հիմունքներով իրականացվելիք միջոցառումներ. բիզնես մոդելների պաշար,
-արհեստավարժ տուրիզմի գործիքակազմի և ռեսուրսների առցանց պահոց,
-արհեստավարժ տուրիզմի սևծովյան կենտրոնների միջսահմանային ցանց,
-միջազգային համաժողովներ և տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) տոնավաճառներ,
Ծրագրի տևողությունը՝ 1.06.2020 -30.11.2022 (Սևծովյան տարածաշրջան. ENI CBC 2014-2020 ծրագրի աջակցությամբ)
Ծրագրի բյուջեն՝ 913 380.00 եվրո: