17.11.2020 | 
Հասարակություն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ». ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱԳԻՐՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ». ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍԻ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱԳԻՐՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնում լույս է տեսել «Հայաստանի Հանրապետության էկոլոգիական իրավունք» խորագրով էկոլոգիական իրավունքի ընդհանուր մասի առաջին դասագիրքը։

Դասագիրքը նախատեսված է իրավաբանական բուհերի և ֆակուլտետների ուսանողների, ասպիրանտների և դասախոսների համար: Այն կարող է օգտակար լինել դատական և դատախազական մարմինների աշխատողների, էկոլոգիական իրավունքի խնդիրներով հետաքրքրվող այլ անձանց համար:

 

Դասագրքում, բացի իրավական համապատասխան դրույթների մեկնաբանություններից, նաև քննադատական վերաբերմունք է դրսևորված առանձին նորմատիվ իրավական դրույթների թերությունների և բացերի առնչությամբ, ինչպես նաև ներկայացված են ոլորտի օրենսդրության կատարելագործմանն ուղղված փոփոխությունների մասին առաջարկություններ:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան Օլիմպիա Գեղամյանը փաստեց, որ դասագրքում ներառված էկոլոգիական իրավունքի ընդհանուր մասի բոլոր թեմաները լուսաբանված են գիտության և կրթության ոլորտում, բնապահպանական գործունեության ասպարեզում անգնահատելի ներդրում ունեցող՝ ԵՊՀ պրոֆեսոր Աիդա Իսկոյանի և հեղինակային խմբի մյուս գիտնականների համատեղ ջանքերով: 

 

Նրա տեղեկացմամբ, համահեղինակների խումբը ներկայումս զբաղված է «Հայաստանի Հանրապետության Էկոլոգիական իրավունք» դասագրքի հատուկ մասի ստեղծման աշխատանքներով:

 

Նոր դասագրքի հեղինակները հուսով են, որ այն, օգնելով ուսանողներին յուրացնելու էկոլոգիական իրավունքի ընդհանուր մասի հիմնախնդիրները, կծառայի իր նպատակներին և էականորեն կնպաստի ոլորտի բարձրակարգ և լայնախոհ մասնագետներ պատրաստելու գործընթացին:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ XX ԴԱՐԻ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ
ՀՀ նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի են ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄԱՆՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈԻՍՈԻՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
Այս տարի ևս ԵՊՀ հիմնական աշխատակիցներն ու բոլոր ցանկացողներն իրենց ամանորյա տոները 31.12.2020-06.01.2021 թթ. ընկած ժամանակահատվածում կարող են անցկացնել Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։