«Մարդկային որակներով չեմ ձգտում նմանվել որևէ մեկին»
Սեդա Գևորգյան,
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, բակալավրիատի 3-րդ կուրս:
- Թվարկեք 3 քայլ, որոնք կնպաստեին համալսարանական կրթության բարելավմանը:
- Ժամանակ առ ժամանակ համալսարանի պատերից դուրս դասերի կազմակերպումը, գործնականում գիտելիքի կիրառման հարթակների ավելացումը և հայերենով մասնագիտացված գրականության բարելավումը:
- Թվեք 3 արտահայտություն, որոնք հաճախեն ասում դասախոսները և ըստ ձեզ գիտեն բոլոր ուսանողները:
- Դասամիջոցը դասախոսների համար է:
Դուք ինձ հանդիպած ամենաչաչանակ կուրսն եք:
Դասամիջոց չանենք, վերջին հինգ րոպեն շուտ կգնաք (հիմնականում մոռանում են վերջին հինգ րոպեի պայմանավորվածությունը):
- Համալսարանական կյանքում ի՞նչն է ամենից շատ տպավորվել:
- Իմ ոլորտում հայտնի մասնագետների հետ հանդիպումները, տարբեր ռադիոներ և հեռուստաընկերություններ այցելելը:
- Հետագայում շարունակելո՞ւ եք մասնագիտական ձեր ուղին:
- Բնականաբարայո, հակառակ դեպքում չէի շարունակի ուսումս:
- Մարդկայինորակներիմեջի՞նչն եք առաջնայինհամարում:
- Ազնվությունը:
- Ձեր ամենասիրելի գրքերը:
- Աստվածաշունչը: Գեղարվեստական գրականությունից կդժվարանամ կոնկրետ գիրք նշել, քանի որ ժամանակ առ ժամանա կփոխվում են:
- Թվեք մի քանի օրինակելիկերպարներ, որոնց կցանկանայիքնմանվել:
- Մասնագիտական տեսանկյունից եթե դիտարկենք, ապա օրինակելի կերպար է Օպրահ Ուինֆրին (ամերիկացի հեռուստաաստղ): Մարդկային որակներով չեմձ գտում նմանվել որևէ մեկին:
- Ի՞նչ է պետք երիտասարդին ապագան կայուն տեսնելուհամար:
- Կարծումեմ՝ կայունությունը կախված է երիտասարդի ընտրած ճանապարհից: Կարևոր է աշխատասիրությունը, կարծում եմ՝ բոլոր դեպքերում լավաշխատանքը գնահատվում է:
- Որնէ հաջողությանհասնելուձերկարգախոսը:
- Աշխատասիրությունը և ցանկությունը:
- Մարդուամենամեծշնորհը:
- Մարդլինելը:
«Հայ երիտասարդին միայն հույս է պետք, որ ապագան հավատ ներշնչի»
Մինաս Մելքոնյան
ֆիզիկայի ֆակուլտետ, մագիստրատուրայի 1-ին կուրս:
- Թվարկեք 3 քայլ, որոնք կնպաստեին համալսարանական կրթության բարելավմանը:
-Կոռեկտություն, ճշտապահություն, փոխհամաձայնություն դասախոսներ իհետ:
- Թվեք 3 արտահայտություն, որոնք հաճախեն ասումդասախոսներըևըստձեզ գիտենբոլորուսանողները:
- Կասեմ ներֆակուլտետային արտահայտություններ՝ «չէիր ուզում սովորել՝ գնայիր հումանիտար հոսք (ֆակուլտետային հումոր)», «բացակայել չկա», « «դուք ֆիզիկան կհասկանաք 60 տարեկանը բոլորելուց հետո»:
- Համալսարանականկյանքումի՞նչնէամենիցշատտպավորվել:
- Կոնկրետ իմ կյանքում հավանաբար ՈՒԽ-ն, որի շնորհիվ էլ մոտ 200-300 նոր ծանոթություններ ու նոր ընկերներ ունեցա:
- Հետագայում շարունակելո՞ւ եք մասնագիտական ձեր ուղին:
- Արդեն իսկ շարունակում եմ՝ մի փոքր շեղումով, բայց հետագայում կան պլաններ:
- Մարդկային որակների մեջ ի՞նչն եք առաջնային համարում:
- Մարդկայնությունը, ճշտապահությունը, մնացածը էական չեն:
- Ձեր ամենասիրելի գրքերը:
-Գործի բերումով՝ ամեն ամիսմոտ 7-8 մասնագիտական գիրք եմ կարդացել, տպավորված եմ, բայց բոլոր ժամանակների համար կնշեմ Րաֆֆու «Խենթը», իսկ վերջերս նվերստացածս «Փոքրիկ իշխան» գրքից ևստպավորվածեմ. ամենանգամկարդալիսնոր կողմերիցեմբացահայտումգիրքը:
- Թվեք մի քանի օրինակելիկերպարներ, որnնց կցանկանայիքնմանվել:
-Միանշանակ՝ «Բժիշկ Հաուս» (անգլ՝ House, M. D.), ամերիկյան հեռուստասերիալի հերոս բժիշկ ԳրեգորիՀ աուսին և հայր ծնողի լիարժեք կերպարին:
- Ի՞նչ է պետք երիտասարդին ապագան կայուն տեսնելու համար:
- Հայ երիտասարդին միայն հույս է պետք, որ ապագան հավատ ներշնչի:
- Ո՞րն է հաջողության հասնելու ձեր գաղափարը:
-Երբեք կանգ չեմ առնում, չեմ հանձնվում՝ անկախ արդյունքից, ընտրածս գիտությունը՝ ֆիզիկան ևս ունի իր դերը այս մտածելակերպի մեջ, քանի որ այնտեղ ևս միանգամից ոչնչի չես հասնում, երկար տարիների փորձն է տալիս արդյունք:
- Մարդու ամենամեծ շնորհը:
- ժպիտը, եթեմարդը գեղեցիկ է ժպտում, ապա կյանք է տալիս դիմացինին:
Շուշանիկ Ասատրյան
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս