Օր 1-ին
Ես 7-րդ ՊՇ ջոկատից էի,հրամանատարս` ամենաոճային Ծյոմը (Արտյոմ Համբարձումյանը): Լարված էի.վրանում քնելու,ուշ-ուշ լողանալու,առաջին անգամ զենք բռնելու փաստը սարսափելի էր:Ավտոբուսում արագ դարձանք մեկս մյուսի բանակի ընկերը: Հադրութի Տող գյուղում էինք մնալու:
Հասանք,օրակարգին ծանոթացանք,ընթրեցինք: «Отбой» -ից հետո վրանից դուրս գալն արգելվում էր,այլապես ջոկից միավորներ դուրս կգային:
Օր 2-րդ, 3-րդ, 4-րդ
Իրար նման օրերը: Մոտ 10 հեռախոսի զարթուցիչի ձայնից ժամը 05:45 արթնացանք: Հրամանատարի ձայնը լսվեց. «7-րդ ջոկի աղջիկնե՛ր, «пойдем», շպարը չչարաշահեք` զորամաս ենք գնալու, ճանապարհին փոշոտվելու եք»:
Հասանք զորամաս:Առաջին անգամ էի կրակում,վախենում էի: Փորձ ունեցող ընկերներս համոզում էին,որ վախենալու կարիք չկա, զենքը սեղմում եմ ուսիս, մյուս ձեռքով պինդ պահում, նշան բռնում և ձգանը քաշում: Վերջ. «Թշնամին մեռած է»:
Օր 5-րդ
«Камаз»-ներով անտառների ու ձորերի միջով բարձրացանք Դիզափայտ լեռը: Անտառի նեղ ճանապարհներով էինք անցնում,վախկոտները դարձան էքստրիմի սիրահար,ցնդելու աստիճան հավես էր ճանապարհը:
Դիզափայտ լեռան գագաթին էինք,երբ մեր ամենաինտելեկտուալ Դավիթ Աքելյանն ասաց. «Եվ Աստված արարեց Արցախը»: Պահն ու խոսքը հզոր էին:
Օր 6-րդ
Մելիք-Եգանյանների ապարանք էլ գնացինք, 3-4 կմ քայլեցինք,վերադարձանք արդեն սիրելի «ЗИЛ»-երով:Շոգին դիմանալու համար մի քիչ զվարճացանք,մեր խմելու ջրերը իրար վրա լցնելով`ամբողջ ճանապարհին ջրոցի խաղացինք:Նախավերջին օրն էր:
«Отбой» չեղավ, վերջին գիշերն էր: Խարույկ վառեցինք,երգեցինք,պարեցինք,մինչև լույս չքնեցինք:
Օր 7-րդ
Ամփոփվեցին միավորները,ջոկատները պարգևատրվեին ըստ անվանակարգերի: Մենք Ամենամշակութային ջոկատն» էինք: Տարօրինակ էր,որ վերադառնալ չէինք ուզում,չնայած շատ էինք կարոտել տանեցիներին: Արցախը մեր սրտում` Արցախի սրտում էինք:
Սիլվարդ Տիգրանյան