Սեպտեմբերին համալսարանում շատ կհանդիպեք շփոթված հայացքներով ուսանողների: Մի քանի օր անց նոր առօրյայի անորոշությանը գումարվում են հարցաշարերի ուշացումներն ու առարկաների ծրագրերի բացակայությունը։ Պրպտող ուսանողները, իհարկե, գտնում են իրենց ուզածը, իսկ մնացածը օգտվում են զանգ ընկերոջը հնարավորությունից: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի փոխդեկան Անահիտ Մենեմշյանի խոսքով՝ առարկաների ծրագիրը հասանելի է ԵՊՀ կայքում ուսումնական տարվա սկզբից։
Ուսանողը ցանկացած պահի կարող է տեղեկանալ ուսումնական ծրագրի նպատակին և սկզբունքներին:
Առաջին կուրսեցիներին ի սկզբանե ասում ենք, որ անհրաժեշտ տեղեկությունը կարող են ստանալ ինչպես կայքից, այնպես էլ ամբիոնից,- նշում է փոխդեկան Մենեմշյանը։
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս Սաթեն Գրիգորյանն ունի իր գործելաոճը. Առաջին դասին բանավոր ներկայացնումեմ առարկայական ծրագիրը: Փորձը ցույց է տվել՝ խոսքով ներկայացումը որոշ դեպքերում առավել տպավորիչ է թղթային տարբերակից, քանի որ մեծ մասն այդպես էլ չի կարդում, իսկ բանավորի դեպքում բոլորը լսում եմ։
Սովորելը ևս ունի տարաբնույթ մեթոդներ. ԵՊՀ չորրորդ կուրսի ուսանողուհի Մարիամ Ալեքյանը մինչ օրս կայքից ու ամբիոնից առարկայական ծրագրի մասին տեղեկանալու կարիքը չի զգացել:
Մինչդեռ իր համակուրսեցի Գոհար Միրզոյանն առաջին տարվանից էլ հետաքրքվել է առարկայական ծրագրով։ Վերջինիս կարծիքով՝ առարկայի մասին նախապես տեղյակ լինելը օգնում է առանց խուճապի պատրաստվել քննությանը։
Հաճախ շփոթմունք է առաջանում նաև հարցաշարերի տրամադրման ժամանակ. կամ դասախոսը նախօրոք չի պատրաստել և ուշացնում է, կամ ուսանողները չեն պահանջում:
Միակ տարբերակը, երբ հարցաշարն ուսանողին ուշ են տալիս, այն է, որ, կախված կուրսի կրթական մակարդակից՝ դասախոսության ընթացքում կարող են նոր թեմաներ ավելանալ կամ պակասել,- նշում է Անահիտ Մենեմշյանը:
Ուսանողը միշտ պահանջում է օրենքի լիակատարություն, իսկ դասախոսը՝ հիշեցնում, որ դրան հասնելու համար անհրաժեշտ է երկուստ եք պատասխանատվություն։
Շողիկ Ղազարյան