Օգնի՛ր ինձ անուշանալ.
ինձ միշտ հետաքրքրելեն մարդիկ, որոնք նայել են վեր,
իսկ ո՞վ ես դու, եթե իմ ու քո մերկ սրտից արյան նույն հոտն է գալիս.
ո՞վ ես դու, որ տվել ես թևեր, բայց չես տվել երկինք,
ցույց կտա՞ս հոգուցդ ևս մի հատված ինքնամփոփ,
կիսաբաց քո հայացքով:
Օգնի՛ր ինձ անուշանալ,
սովորեցրու՛ մաշկի տակ սիրտ նկարել,
ինչպես նկարումես դու` մաշկի վրա,
ու վրան հազար շերտ մաշկ փռում...
մաշկային գերեզման դարձնում հոգիս անվնաս,
ցույց կտա՞ս... ընկերս ես,
չգիտես, որ երգում եմ պարտվածների մասին,
կիսվի՛ր ինձ հետ քո խնդիրներով,
պատմի՛ր ինձ ամենի մասին,
բացի՛ր այն սենյակի դուռը, որտեղ ես չկամ, ու բղավի՛ր` «գնա՛», չեմ գնա,
այդտեղես չկամ, քեզ կմոգոնեմ վաղվա օրվա մեջ,
գրկելու չբացահայտված հնարք ցույց կտամ,
որ վերջապես աչքերդ փակես,
քանզի բաց աչքով ոչինչ չես կամենում պատմել
ու այդպես էլ գլուխ կոտրելով
չես կարողանա հասկանալ, թե որն էր հնարքիս իմաստը,
բայց կնստես սենյակում
ու կպատմես` փորձելով աչքերդ փակել
այն սենյակում, որտեղ ես չկամ,
այն սենյակում, որն ուղղակի իմ փակված աչքերի արդյունքն է:
Զավեն Տոնոյան