«ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԻ ՏՈՒՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՆՅԱԿՆԵՐ
22.06.22 - 15.08.22
ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչություն

Հարգելի՛ ուսանողներ,

Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում` Բուսաբանական այգու հարևանությամբ, գործում է «ԵՊՀ ուսանողի տուն» ուսանողական հանրակացարանը, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները ԵՊՀ ուսանողների հարմարավետ և մատչելի կեցությունն ապահովելու համար:

Ուսանողներին առաջարկվում են մաքուր և հարմարավետ սենյակներ, ընթերցասրահ, համակարգչային սենյակ և ճաշարան:


«ԵՊՀ ուսանողի տանը» մեկ անձի կեցության և կենցաղի սպասարկման ամսական վճարը ԵՊՀ ուսանողների համար կազմում է՝


60000 ՀՀ դրամ՝ մեկտեղանոց սենյակում,
40000 ՀՀ դրամ՝ երկտեղանոց սենյակում,
35000 ՀՀ դրամ` երեքտեղանոց սենյակում:

Երկու հոգով վարձակալելու դեպքում` անձը 45000 ՀՀ դրամ, իսկ չորստեղանոց սենյակում՝ անձը 30000 ՀՀ դրամ։


«ԵՊՀ ուսանողի տանը» սենյակ վարձակալելու վերաբերյալ դիմումներն ընդունվում են հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ, ք. Երևան, Ծարավ աղբյուր 55Ա հասցեում:


Դիմումի հաստատումից հետո դիմումատուի հետ կնքվում է պայմանագիր (ժամկետը՝ մինչև ուստարվա ավարտ):


Արժեքը ներառում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված և կիրառելի հարկերը, ինչպես նաև կոմունալ ծառայությունները և համացանցային կապը։


Հասցե` Ծարավ աղբյուր 55Ա
էլ․ հասցե` dormitory@ysu.am 
Հեռ.՝ +374 (93) 324 404
Տնօրեն` Ա. Հարությունյան

«ԵՊՀ ուսանողի տուն» ուսանողական հանրակացարանի լուսանկարները ստորև՝