ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՔՈԼԵՋՆԵՐԻ) ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
28.06.22 - 30.08.22
Ուսումնամեթոդական վարչություն

ՄՄՈՒՀ-ի շրջանավարտների 2022-2023 ուստարվա ԵՊՀ ընդունելության դիմում-հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հունիսի 28-ից օգոստոսի 30-ը ներառյալ առցանց տարբերակով՝ eduorg@ysu.am էլհասցեի միջոցով:

 

Համաձայն ՀՀ կառավարության 2022 թ․մայիսի 11-ի N847-Ա/2 որոշման՝ դիմում-հայտը կարող են լրացնել միայն գերազանց և/կամ լավ գնահատական ունեցող շրջանավարտները։

 

Դիմում-հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը (սքանավորված).

 

1. դիպլոմ և դիպլոմի միջուկ (միջուկը սքանավորվում է երկու կողմից),

2. անձնագիր կամ նույնականացման քարտ,

3. կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ։

 

Նշենք, որ դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի դիմում-հայտ:

 

Այստեղ նշված են ԵՊՀ 2022-2023 ուստարվա ուսման վարձավճարների չափերը՝ ըստ մասնագիտությունների:

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 (77) 337 069, +374 (60) 710 033 հեռախոսահամարներով յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 13:00-ից մինչև 16:00-ն։

 

ԵՊՀ-ն հաջողություն է մաղթում բոլոր դիմորդներին։