կամ
Ֆակուլտետներ
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը հիմնադրվել է 1933 թվականին, իր կառուցվածքում ընդգրկում է 8 ամբիոն: Ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում իրականացվում է շուրջ 10 կրթական ծրագիր: Ֆակուլտետն ունի շուրջ 700 ուսանող, դասավանդում է շուրջ 100 դասախոս:
Ֆակուլտետի մասին առավել մանրամասն` ֆակուլտետի կայքում:

Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը համագործակցում է մի շարք ընկերությունների, կազմակերպությունների, բանկերի, տեղեկատվական-վերլուծական կենտրոնների հետ: Համագործակցությունն իրականացվում է ուսանողների համար պրակտիկաների կազմակերպման մակարդակում: Ֆակուլտետի յուրահատկություններից ելնելով` գործընկեր կազմակերպությունները կարելի է բաժանել մի քանի խմբի` ապահովագրական ընկերություններ, գիտական, տեղեկավական-վերլուծական կենտրոններ, բանկեր և այլն:

Ֆակուլտետում ձեռնարկությունների հետ անմիջական համագործակցությունը համակարգելու նպատակով, համաձայն «Ձեռնարկությունների հետ ԵՊՀ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կանոնակարգի», ստեղծվել է ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհուրդը:

Ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կազմ

1. Արթուր Սահակյան (ֆակուլտետի դեկան)
2. Վարուժան Աթաբեկյան (Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ)
3. Ավետիսյան Վահան (Ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր)
4. Նարեկ Մարտիրոսյան (Ակտուարական մաթեմատիկայի և ռիսկերի կառավարման ամբիոնի վարիչ)
5. Սամվել Սարգսյան (Մեխանիկայի ամբիոնի վարիչ)
6. Սամվել Ջիլավյան (Մեխանիկայի ամբիոնի դոցենտ)
7.Միքայել Պողոսյան ֆինանսական մաթեմատիկայի ամբոնի վարիչ
8. Ասատուր Խուրշուդյան (ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ)
9. Վիգեն Խալատյան (ֆակուլտետի ՈՒԽ նախագահ)
10. Ռաֆայել Բարխուդարյան (ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար)
11. Վահրամ Հակոբյան (ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն)
12. Կոնստանտին Բեգիջանով («Progresstech Armenia» ընկերության գործադիր տնօրեն)
13. Բագրատ Ենգիբարյան («Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն)
14. Էդմոնդ Վարդումյան (ՀՀ Կենտրոնական բանկի ռիսկերի կառավարման բաժնի պետ)
15.Արմեն Հարությունյան (FMD K&L ընկերության ծրագրավորման վարիչ)

Ֆակուլտետի գործընկեր ձեռնարկությունների ցանկ

1. «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ
2. «Ամերիաբանկ» ՓԲԸ
3. «Առէկսիմբանկ-գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ
4. «Արարատբանկ» ԲԲԸ
5. «Արդշինբանկ» ՓԲԸ
6. «Գարանտ-Լիմենս» ապահովագրական ՓԲԸ
7. «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ՓԲԸ
8. «Ինեկոբանկ» ՓԲԸ
9. «Կոնվերս բանկ» ՓԲԸ
10. Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
11. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
12. ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ
13. ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտ
14. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմ
15. ՀՀ կենտրոնական բանկ
16. «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամ
17. «Յունիբանկ» ՓԲԸ
18. «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ
19. «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն
20. «Ռեսո» ապահովագրական ՓԲԸ
21. «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերություն
22. «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ
23. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ
24.«Էֆ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ Եվրոպա»

Հայտարարություններ
Դարձիր Բանկիր ծրագիր
ԾՐԱԳԻՐ
Արդշինբանկը իրականացնում է Դարձիր բանկիր ծրագիր։
Project Manager
ԿԱՄ. ԱՇԽԱՏԱՆՔ
«ԶԱՐԳԱՑՈւՄ» հասարակական շարժմանը անհրաժեշտ է Project Manager։
HR Manager
ԿԱՄ. ԱՇԽԱՏԱՆՔ
«ԶԱՐԳԱՑՈւՄ» հասարակական շարժմանը անհրաժեշտ է HR Manager։
Տնօրենի օգնական
ԱՇԽԱՏԱՆՔ
ԼաԳալլերիա Լյուքսային Բուտիկներ կազմակերպությանն անհրաժեշտ է տնօրենի օգնական։
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հանրային հաղորդակցման հիմքերի, հանրային արշավների կազմակերպման փուլերի, PR ռազմավարությունների մշակման, PR նախագծերի պլանավորման և ներկայացման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել կազմակերպության հեղինակության և վարքի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման սկզբունքները։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության շրջանակում կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում բանկի նոր՝ «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» շրջանակում։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպումը տարբեր ֆակուլտետներում սովորող ուսանողների հետ նպատակ ուներ ծանոթացնելու ուսանողներին ՀՀ կենտրոնական բանկի գործունեությանը, ներկայացնելու բանկի կողմից առաջարկվող նոր ծրագիրը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման նպատակն էր ուսանողներին և շրջանավարտներին ներկայացնել ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար նախատեսված «Դարձի՛ր բանկիր» ծրագիրը և բանկային ոլորտում աշխատանքի հնարավորությունները: