Հիմնական պարտականություններ
- Տվյալների մուտքագրում` աշխատակիցների արձակուրդի տարբեր տեսակների ժամանակացույցերի կառավարման նպատակով;
- Աշխատանքային պայմանագրերի, համաձայնագրերի, վերապատրաստման պայմանագրերի և աշխատանքի նկարագրերի պատրաստում;
- Ծանուցողական հանդիպումների կազմակերպում նոր աշխատակիցների հետ` համագործակցելով համապատասխան ստորաբաժանումների հետ;
- Կադրային փաստաթղթաշրջանառության` այդ թվում հարկային ձևաթղթերի, աշխատակիցների ներգրավման, առողջության ապահովագրության, պարտադիր նախնական և տարեկան բժշկական զննությունների, աշխատանքից ազատման և այլ փաստաթղթերի և գործընթացների պատրաստում/կազմակերպում;
- Աջակցում Ազատման Հարցազրույցների ընթացքում, միաժամանակ` ազատման գրրծընթացի փաստաթղթավորում;
- Դրսևորել նախաձեռնողականություն ընթացիկ համակարգերի, պրոցեսների, ինչպես նաև ներքին և արտաքին հաղորդակցման կատարելագործման ուղղությամբ;
- Կազմակերպել փաստաթղթերի և թղթային, և էլեկտրոնային վարումը;
- Կազմակերպել ողջ թղթաբանության թարմացումը/արդիականացումը;
- Աջակցել ՄՌ Ստորաբաժանմանը տարբեր նախագծերի շրջանակներում;
- Կատարել ղեկավարի խնդրանքով այլ պարտականություններ, որոնք կապված են այս հաստիքի հետ;
- Փոխարինել գործընկերներին արձակուրդի, հիվանդության պատճառով բացակայությունների և այլ բացակայությունների ընթացքում: Փոխարինումը տեղի է ունենում աշխատանքային ժամանակի ընթացքում, և չի դիտարկվում որպես լրացուցիչ աշխատանք:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ադմինիստրատիվ ոլորտում;
- ՀՀ Աշխատանքային Օրենսդրության իմացություն;
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
- Համակարգչային և Microsoft Office փաթեթի գերազանց իմացություն;
- Ճշգրտություն և նախաձեռնողականություն;
- Հաղորդակցման գերազանց հմտություններ, մարդկանց հետ ակտիվ աշխատելու ձիրք:
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am և apply@evolution.com էլեկտրոնային հասցեներին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 19.06.2022թ: