կամ
Վարպետաց դասեր «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ում
ԴԱՍԸՆԹԱՑ
«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն հնարավորություն է ընձեռում մասնակցել պրոֆեսիոնալ թիմի կողմից անցկացվող վարպետաց դասերին:

Վարպետաց դասերի թեմաներն են՝

  • IT հեղափոխության ազդեցությունը ապահովագրական պրոդուկտների վրա
  • Վաճառքներն ապահովագրությունում
  • Անձնական հատուցուﬓեր, հատուցուﬓերի ընթացակարգ
  • Տվյալների վերլուծությունը ապահովագրությունում
  • Վերաապահովագրություն. պատուհան դեպի ապահովագրական նորարարություն
  • Աշխարհում ապահովագրության սպառողների վարքագծերի և պահանջմունքների նորագույն թրենդերը
  • Հատուցուﬕց ﬕնչև հետադարձ պահանջ

Վարպետաց դասերի շրջանում ուսանողները կստանան՝

  • Նոր գիտելիքներ և հմտություններ հեռանկարային ոլորտում,
  • Նոր գաղափարներ ստեղծելու և իրագործելու գործնական հնարավորություն
  • Մասնագիտական աճի շարունակական աջակցություն և աշխատանք:

Անցկացման օրեր՝ ս.թ. հունիսի 7-ից հունիսի 21

Տեղերը սահմանափակ են, հնարավորություն է տրվելու լավագույն 15 դիմորդներին: Դասընթացները տեղի են ունենալու «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության գրասենյակում։

Ցանկացողները կարող են ռեզյումեները ուղարկել acc@ysu.am և hr@ingoarmenia.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) դաշտում նշելով «Վարպետաց դասեր»:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 01.06.2022թ.:

ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հանրային հաղորդակցման հիմքերի, հանրային արշավների կազմակերպման փուլերի, PR ռազմավարությունների մշակման, PR նախագծերի պլանավորման և ներկայացման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել կազմակերպության հեղինակության և վարքի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման սկզբունքները։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության շրջանակում կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում բանկի նոր՝ «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» շրջանակում։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպումը տարբեր ֆակուլտետներում սովորող ուսանողների հետ նպատակ ուներ ծանոթացնելու ուսանողներին ՀՀ կենտրոնական բանկի գործունեությանը, ներկայացնելու բանկի կողմից առաջարկվող նոր ծրագիրը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման նպատակն էր ուսանողներին և շրջանավարտներին ներկայացնել ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար նախատեսված «Դարձի՛ր բանկիր» ծրագիրը և բանկային ոլորտում աշխատանքի հնարավորությունները: