կամ
Տաղանդների ներգրավման մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ջիջի» ՓԲԸ-ին անհրաժեշտ է տաղանդների ներգրավման մասնագետ:

Հիմնական պարտականություններ

  • Թիմին միանալու հնարավորությունների վերլուծություն, աշխատանքի նկարագրության կազմում և համալրման գործընթացի կազմակերպում  
  • Նոր թիմակիցների ինտեգրման գործընթացին աջակցում և իրականացում  
  • Ներգրավվածություն ընկերության բրենդավորման զարգացման մեջ  
  • Կատարողականի կառավարման համակարգի և կարիերայի զարգացման պլանավորման հետևում և իրականացում  
  • ՄՌԿ տվյալների վերլուծություն  
  • ՄՌԿ-ի հետ կապված նախաձեռնություններում, վերապատրաստումներում, միջոցառումներում, սեմինարներում և հանդիպումներում ներգրավվածություն և դրանց կազմակերպում  
  • Ընկերության մշակույթի և հիմնական արժեքների պահպանում ու փոխանցում առկա և նոր թիմակիցներին   
  • Թիմի արդյունավետ հաղորդակցման բարձր մակարդակի ապահովում  
  • Նոր գործառույթների ներդրում 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բակալավրի աստիճան կառավարման, բիզնեսի կամ նմանատիպ այլ ոլորտներում  
  • Հաղորդակցման և առաջնորդության հմտություններ  
  • Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ  
  • Բիզնես մտածելակերպ և միշտ աճելու ցանկություն  
  • Խնդիրների լուծման հմտություններ  
  • Ճշտապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն  
  • Հարցերին համբերատար և դրական մոտեցում
  • Մայրենի լեզվի գերազանց իմացություն  
  • Օտար լեզուների լավ տիրապետումը ցանկալի է (անգլերեն, ռուսերեն)  
  • Հաճախորդների հետ աշխատանքային փորձը ողջունելի է 

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել acc@ysu.am և join@team.gg էլեկտրոնային հասցեներին` թեմա (Subject) բաժնում նշելով «Տաղանդների ներգրավման մասնագետ»: Կարող են դիմել նաև ուսանողները։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 29.07.2022թ:

Ֆակուլտետ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հանրային հաղորդակցման հիմքերի, հանրային արշավների կազմակերպման փուլերի, PR ռազմավարությունների մշակման, PR նախագծերի պլանավորման և ներկայացման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել կազմակերպության հեղինակության և վարքի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման սկզբունքները։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության շրջանակում կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում բանկի նոր՝ «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» շրջանակում։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպումը տարբեր ֆակուլտետներում սովորող ուսանողների հետ նպատակ ուներ ծանոթացնելու ուսանողներին ՀՀ կենտրոնական բանկի գործունեությանը, ներկայացնելու բանկի կողմից առաջարկվող նոր ծրագիրը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման նպատակն էր ուսանողներին և շրջանավարտներին ներկայացնել ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար նախատեսված «Դարձի՛ր բանկիր» ծրագիրը և բանկային ոլորտում աշխատանքի հնարավորությունները: