կամ
Դարձիր Բանկիր ծրագիր
ԾՐԱԳԻՐ
Արդշինբանկը իրականացնում է Դարձիր բանկիր ծրագիր։

Դարձիր Բանկիր ծրագրի շրջանակներում մենք առաջարկում ենք վարձատրվող պրակտիկա, ինչպես Արդշինբանկի գլխամասային գրասենյակում, այնպես էլ մասնաճյուղերում՝ հետագայում մեր թիմը համալրելու հեռանկարով:
Ծրագրին մասնակցելու համար`
Լրացրու՛ կից հարցաթերթիկը https://bit.ly/3wbAbnc
Կամ ուղարկի՛ր CV hr@ardshinbank.am և acc@ysu.am էլ. հասցեներին։
Արդշինբանկում քեզ սպասում են մի շարք արտոնություններ`

  • Տարեկան բոնուսներ
  • Վճարվող ազատ օրեր և ժամեր
  • Առողջության ապահովագրություն
  • Սպորտային ակումբի մասնակցություն
  • Օտար լեզուների վերապատրաստումներ
  • Թիմային միջոցառումներ և շատ ավելին

 

ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հանրային հաղորդակցման հիմքերի, հանրային արշավների կազմակերպման փուլերի, PR ռազմավարությունների մշակման, PR նախագծերի պլանավորման և ներկայացման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել կազմակերպության հեղինակության և վարքի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման սկզբունքները։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության շրջանակում կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում բանկի նոր՝ «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» շրջանակում։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպումը տարբեր ֆակուլտետներում սովորող ուսանողների հետ նպատակ ուներ ծանոթացնելու ուսանողներին ՀՀ կենտրոնական բանկի գործունեությանը, ներկայացնելու բանկի կողմից առաջարկվող նոր ծրագիրը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման նպատակն էր ուսանողներին և շրջանավարտներին ներկայացնել ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար նախատեսված «Դարձի՛ր բանկիր» ծրագիրը և բանկային ոլորտում աշխատանքի հնարավորությունները: