«ՄԱԹԵՄԱՏԻԿԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉ
ԱՇԽԱՏԱՆՔ
Նաիրի Զարյան 130 հիմնական դպրոցին անհրաժեշտ է «Մաթեմատիկա» առարկայի ուսուցիչ։
Հիմնական պարտականություններ
- Մաթեմատիկա առարկայի դասավանդում
- Յուրաքանչյուր սովորողի առանձնահատկությունների ու հետաքրքրությունների արձանագրում և կրթադաստիարակչական գործունեության կազմակերպում՝ ելակետ ունենալով տվյալ սովորողի ներդաշնակ զարգացումը
- Առարկայական ծրագրի, դասապլանների կազմում և դրանց իրականցում
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
- Մանկավարժի որակավորումը պարտադիր չէ
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ
- Հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի իմացություն
- Առարկայի դասավանդման և գնահատման մեթոդաբանության իմացություն
- Մանկավարժական և հոգեբանական մոտեցումների գրագետ կիրառում
Ցանկացողները կարող են իրենց հեռախոսահամարները ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին։