կամ
Հաշվապահ
ԱՇԽԱՏԱՆՔ
«ՄոբիԴրամ» ՓԲԸ ընկերությանն անհրաժեշտ է հաշվապահ։

Հիմնական պարտականություններ

  • Բանկային փոխանցումների կատարում պարբերական և ամենօրյա կտրվածքով, դրանց կարգավիճակի ստուգում
  • Վճարահաշվարկային գործառույթների մասով տվյալնեերի ներմուծում ՀԾ համակարգ
  • Հիմնական միջոցների հաշվառում, համապատասխան ակտերի կազմում, տարեկան գույքագրման մասնակցություն
  • ՀՀ Կենտրոնական Բանկի հաշվետվությունների կազմում (մասամբ)
  • Մասնակցություն արտաքին ֆինանսական և հարկային աուդիտորական ստուգումներին և քննարկումներին, վերջիններիս կողմից ներկայացվող հարցումներին
  • Տնօրենի և գլխավոր հաշվապահի կողմից ներկայացվող այլ առաջադրանքների կատարում

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության կամ տնտեսագիտության ոլորտում
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում կամ ուսման ընթացքում բարձր առաջադիմություն
  • ՀՀ հարկային օրենսդրոթյան իմացություն
  • ՀՀ և միջազգային հաշվապահական ստանդարտների իմացություն ( ԷյՍիՍիԷյ (ACCA) որակավորման F1-F3 մակարդակների կամ ՍիԷֆէյ (CFA) որակավորման 1 մակարդակի առկայությունը կդիտվի առավելություն)
  • Հայկական ծրագրեր հաշվապահական ծրագրի իմացություն:
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office)
  • Հայերենի, ռուսերենի, անգլերենի լավ իմացություն:
  • Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման գերազանց հմտություններ
  • Կազմակերպական և հաղորդակցային հմտություններ

 

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am  էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15 դեկտեմբերի, 2022 թ.։

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ. ԿԱՐԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ. ԿԱՐԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը ԵՊՀ-ում է 2009 թվականից: Ավելի քան տասը տարի աշխատում է համալսարանի ուսանողների և շրջանավարտների հետ՝ հնարավորություններ ստեղծելով նրանց մասնագիտական աճի և զարգացման համար, ինչպես նաև օգնելով աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու հարցում:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որը մշակել է մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիր՝ պատերազմի մասնակից ուսանողներին աշխատանք գտնելու հարցում օժանդակելու համար։