կամ
Իրավաբան
ԱՇԽԱՏԱՆՔ
«ՄոբիԴրամ» ՓԲԸ ընկերությանն անհրաժեշտ է իրավաբան։

Հիմնական պարտականություններ

  • Պատրաստել և ուղարկել գրություններ, պայմանագրեր և այլ իրավական փաստաթղթեր, կազմել, վերանայել ծանուցումները, պաշտոնական նամակների պատասխանները
  • կազմել, վերանայել պայմանագրերը, համաձայնագրերը, այլ իրավական փաստաթղթերը, ապահովել նրանց նոտարական գործընթացը և պետական գրանցումը, այդ թվում կազմել օտարերկրյա կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրեր, ուսումնասիրել համապատասխան օտար երկրի օրենսդրական դաշտը
  • մշակել/վերանայել ներքին և արտաքին իրավական ակտեր
  • անհրաժեշտության դեպքում պետական մարմինների կողմից ապահովել համապատասխան լիցենզավորումը և թույլտվությունները
  • կատարված աշխատանքի վերաբերյալ տրամադրել կանոնավոր հաշվետվություն
  • հետևել և վերլուծել նորմաստեղծ գործունեության ընթացքին
  • բողոք-պահանջների իրավական քննության գործընթացի իրականացում և իրավական կարգավորման ապահովում
  • ապահովել Ընկերության գործարար համբավի պաշտպանությունը
  • գլխավոր իրավաբանի հանձնարարականով սույն հաստիքի շրջանակներում այլ իրավական գործունեության իրականացում

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Իրավաբանական կրթություն
  • իրավական վերլուծություններ կատարելու ինչպես նաև իրավական հարցերը համակարգված տեսնելու ունակություն
  • քաղաքացիական, կորպորատիվ օրենսդրության գերազանց իմացություն
  • լեզուների գերազանց իմացություն (հայերեն,ռուսերեն,անգլերեն)
  • համակարգչի և ժամանակակից տեխնոլոգիաների բավարար իմացություն,պատասխանատվության և ազնվության զգացում, ճշտապահություն, կոնֆիդենցիալ (գաղտնի) տեղեկատվության պահպանման ունակություն
  • թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում և ճնշման տակ աշխատելու ունակություն
  • մանրուքների նկատմամբ ուշադրություն, համբերատարություն
  • նշված ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am  էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15 դեկտեմբերի, 2022 թ.։

 

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ. ԿԱՐԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ. ԿԱՐԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը ԵՊՀ-ում է 2009 թվականից: Ավելի քան տասը տարի աշխատում է համալսարանի ուսանողների և շրջանավարտների հետ՝ հնարավորություններ ստեղծելով նրանց մասնագիտական աճի և զարգացման համար, ինչպես նաև օգնելով աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու հարցում:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որը մշակել է մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիր՝ պատերազմի մասնակից ուսանողներին աշխատանք գտնելու հարցում օժանդակելու համար։