Մասնագետ, Ակտիվների և պարտավորությունների կառավարման բաժին
ԱՇԽԱՏԱՆՔ
Կոնվերս բանկ ՓԲԸ ընկերությանն անհրաժեշտ է ակտիվների և պարտավորությունների կառավարման բաժնի մասնագետ։
Հիմնական պարտականություններ
- Մասնակցում է Բանկի տարեկան ծրագրի (բյուջեի) կազմման աշխատանքներին,
- Իրականացնում է տարեկան ծրագրի կատարողականի, ակտիվների և պարտավորությունների կառուցվածքի, եկամտաբերության/ծախսատարության վերաբերյալ ֆինանսական վերլուծություններ,
- Մասնակցում է ֆոնդերի տրանսֆերային գնագոյացման (FTP) գործընթացին,
- Մասնակցում է ծախսերի բաշխման գործընթացի աշխատանքներին,
- Մասնակցում է կապիտալի պլանավորման (ICAAP) և իրացվելիության պլանավորման (ILAAP) գործընթացներին,
- Իրականացնում է ՀՀ բանկային համակարգի ֆինանսական արդյունքների վերլուծություն:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ մաթեմատիկայի ոլորտում։
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական կամ բանկային ոլորտում։
- MS Excel, MS Word ծրագրերի իմացություն
- Python, R, Power BI, SQL իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։
- Թիմային աշխատանքի հմտություններ:]
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ:
- Վերլուծական մտածելակերպ:
- Ինքնակատարելագործման պատրաստակամություն և ունակություն:
- Ժամանակի կառավարման հմտություններ:
- Ճնշման տակ աշխատելու հմտություններ:
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 14 դեկտեմբեր 2022 թ.։