Հիմնական պարտականություններ
Պաշտոնի հիմնական նպատակն է իրականացնել Ընկերության ծառայությունների վաճառք ակտիվ հեռախոսազանգերի միջոցով՝ օգնելով հաճախորդին գտնել լավագույն լուծումն իր համար։
- Ընկերության մասսայական սեգմենտի ծառայությունների վաճառքի գործընթացների իրականացում՝ հեռախոսազանգերի միջոցով՝ հաստատված կարգի համաձայն,
- Կատարված գործարքների մասին հաշվետվությունների ներկայացում,
- Հարկ եղած դեպքում հաճախորդներին Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների, ծառայությունների գնացուցակների, վաճառքի կետերի մասին լիարժեք և ամբողջական տեղեկատվության տրամադրում,
- Բովանդակությամբ կից պարտականությունների իրականացում:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի),
- Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS OFFICE,
- Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն (ցանկալի),
- Աշխատանքային փորձի առկայությունը պարտադիր պայման չէ
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 10/12/2022 թ.։