Հաճախորդների սպասարկման խորհրդատու (Ճամբարակ մ/ճ)
ԱՇԽԱՏԱՆՔ
<<ԱԿԲԱ Բանկ>> ԲԲԸ ընկերոըթյանն անհրաժեշտ է Հաճախորդների սպասարկման խորհրդատու (Ճամբարակ մ/ճ)։
Հիմնական պարտականություններ
- Հաճախորդների կարիքների բացահայտում, նոր հաճախորդների ներգրավում, պատշաճ սպասարկում
- Անկանխիկ գործարքների կատարում ` ընթացիկ հաշիվների բացում և փակում, ավանդների ձևակերպում և դադարեցում
- Համապատասխան քարտերի պատվիրում և տրամադրում
- Վարկերի և վարկային գծերի դիմումների ընդունում
- Հաճախորդների տվյալների կառավարում, թարմացում, հավանական հաճախորդների մասին տեղեկատվության հավաքագրում
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում)
- Աշխատանքային փորձը ֆինանսաբանկային ոլորտում կդիտվի որպես առավելություն
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
- Հաճախորդակենտրոն մոտեցում
- Արդյունավետ վաճառքի հմտությունների և տեխնիկաների տիրապետում
- Ներազդման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ
- Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն
- Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 05/02/2023 թ.։