<<ԱԿԲԱ Բանկ>> ԲԲԸ ընկերոըթյանն անհրաժեշտ է Գյուղատնտեսական բիզնես խորհրդատու (Մարտունի մ/ճ)։
Հիմնական պարտականություններ
- Նպատակային և որակյալ վաճառքների իրականացում, հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան խորհրդատվության տրամադրում, նոր պրոդուկտների ու ծառայությունների առաջարկում
- Բանկային ծառայությունների/պրոդուկտների օգտագործման մակարդակի բարձրացում (խաչաձև և վերադիր վաճառքների միջոցով)
- Հաճախորդների տվյալների կառավարում, թարմացում, հավանական հաճախորդների մասին տեղեկատվության հավաքագրում
- Նոր հաճախորդների ներգրավման կապակցությամբ միջոցառումների պլանավորում և կազմակերպում
- Պոտենցիալ և հավանական հաճախորդների մասին տեղեկատվության հավաքագրում, գրանցում/թարմացում
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում
- Տվյալ ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի տիրապետման լավ մակարդակ
- Հաճախորդակենտրոն մոտեցում, հաճախորդների կարիքները բացահայտելու ունակություն
- Արդյունավետ վաճառքի հմտությունների և տեխնիկաների տիրապետում
- Ներազդման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ
- Ներկայացուցչական հմտություններ
- Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն
- Ճկունություն և արագ ադապտացվելու կարողություն
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 05/02/2023 թ.։