Պրակտիկայի տևողությունը
2 ամիս
Հիմնական պարտականություններ
- Մասնակցություն Բյուրոյի ներքին կանոններին և այլ ներքին իրավական ակտերին առնչվող խորհրդակցություններին
- ԱՊՊԱ համակարգի, մասնավորապես` առկա վիճակի, միջազգային փորձի ուսումնասիրությունների իրականացում և ներկայացում
- ԱՊՊԱ համակարգի զարգացման ծրագրերի աշխատանքներին մասնակցություն
- ԱՊՊԱ համակարգի զարգացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
- Ծրագրերի գծով ուսումնասիրությունների իրականացում, միջազգային լավագույն փորձի վեր հանում, առաջարկությունների ներկայացում
- Ծրագրերի ներդրման նկատմամբ հսկողություն, տեխնիկական խնդիրների վերհանում և լուծման ապահովում,
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ տարբեր կազմակերպություններին և մարմիններին հասցեագրված համապատասխան գրությունների և առաջարկությունների նախագծերի, ինչպես նաև Բյուրոյին հասցեագրված գրությունների պատրաստում
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Ուսման ընթացքում ցուցաբերել բարձր առաջադիմություն
- Արագ սովորելու կարողություն
- Թիմում աշխատելու կարողություն
- Ապահովագրական ոլորտի իմացություն (ցանկալի է)
- Հայերեն և անգլերեն գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
- Համակարգչային բավարար գիտելիքներ
- Աշխատանքային փորձ պարտադիր չէ
- Պրակտիկայի ընթացքում լավագույն կերպով հանդես եկող անձիք կստանան աշխատանքի առաջարկ
Ցանկացողները կարող են ինքնակենսագրականներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով պրակտիկայի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ Փետրվարի 10, 2023 թ․: