կամ
Գնումների մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
“Կոնսէլ” ՍՊԸ ընկերությանն անհրաժեշտ է գնումների մասնագետ։

Հիմնական պարտականություններ

  • Գնումների պլանի կազմակերպում ըստ Ընկերության պահանջի (թե արտաքին և թե ներքին շուկայից)
  • Օրենսդրությամբ սահմանված կարգով գնումների (ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ) հայտարարված մրցույթների մասնակցություն (այդ թվում պետական, մասնավոր, ինչպես նաև միջազգային ընկերությունների կողմից)
  • Գնումների ընթացակարգի և դրան առնչվող փաթեթների կազմում և համապատասխանեցում օրենսդրությամբ սահմանված պահանանջներին
  • Մարքեթինգային ուսումնասիրության շրջանակներում ներքին շուկայից անհրաժեշտ տվյալների հավաքագրում և համեմատական վերլուծությունների պատրաստում և ներկայացում ղեկավարին
  • Պոտենցիալ մատակարարների ֆիլտրում և համագործակցության հաստատում
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ այլ գործառույթների իրականացում

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն ցանկալի է մարքեթինգի կամ լեզվաբանության ոլորտում
  • MS Office ծրագրային փաթեթի գերազանց տիրապետում
  • Հայերեն, ռուրսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Գնումների ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • Գնումների վերաբերյալ ՀՀ օրենսդրական ակտերի բազային իմացությունը և գնումների համակարգողի որակավորման հավաստագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն
  • Ժամանակի կառավարման ունակություն, ճշտապահություն
  • Թիմում աշխատելու ունակություն

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և    կարիերայի կենտրոնի acc@ysu.am   և  hr@consel.am էլեկտրոնային հասցեներին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2023թ. փետրվարի 28։

 

ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ:
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ
ԵՊՀ Ռոբերտ Շումանի անվան սրահում տեղի է ունեցել հանդիպում «Կոկա-կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Քնար Ծատուրյանի հետ։ Վերջինս ուսանողներին է ներկայացրել ընկերության գործունեությունը և առաջարկած երիտասարդական նախագծերը, որոնք ուղղված են կարիերա ստեղծելուն ու զարգացնելուն:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։