կամ
Ֆինանսական հաշվառման մեթոդոլոգիայի ավագ մասնագետ (Ֆինանսական հաշվառման և հաշվետվությունների բաժին)
ԱՇԽԱՏԱՆՔ
<<ԱԿԲԱ Բանկ>> ԲԲԸ ընկերությանն անհրաժեշտ է ֆինանսական հաշվառման մեթոդոլոգիայի ավագ մասնագետ (Ֆինանսական հաշվառման և հաշվետվությունների բաժին)։

Հիմնական պարտականություններ

  • Կազմել ՀՀ ԿԲ ներկայացվող, ՖՀՄՍ-ներին համապատասխան հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները, ապահովել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների և հաշ­վա­պա­հա­կան հաշվառման միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան հաշ­­­վետվությունների կազմումը,
  • Բանկում հաշվապահական հաշվառման գործընթացների, ֆինանսական հաշվետվությունների ավտոմատացման, մեթոդոլոգիայի սահմանման աշխատանքներին ներգրավածություն,
  • Համագործակցություն բանկի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ստորաբաժանումների հետ հաշվապահական հաշվառման համակարգերի բարելավումների իրականացման նպատակով,
  • ՖՀՄՍ և ՀՀՄՍ փոփոխություններին համապատասխան հաշվառման նոր մոդելների ներդրում բանկում և դրանց կիրառության ապահովում ֆինանսական հաշվետ­վությունների կազման գործընթացներում,
  • Կազմել Բանկի վերահսկող մարմնի, արտաքին օգտագործողների կողմից պահանջվող հաշվետվությունները, գրությունները և ներկայացնել հասցե­ա­տի­րոջը,
  • Աջակցել Բանկում արտաքին աուդիտի կազմակերպման գործընթացին։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն, մագիստրոսի կոչում տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության կամ հարակից այլ ոլորտներում (մագիստրոսի կոչումը կդիտվի որպես առավելություն),
  • Բանկային համակարգը կարգավորող օրենսդրական և նորմատիվային ակտերի իմացություն,
  • Հաշվապահական հաշվառման միջազգային ստան­դարտների իմացություն,
  • Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորումը կամ ACCA որակավորումը կդիտվի որպես առավելություն,
  • MS Office ծրագրային փաթեթի իմացություն,
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի տիրապետման լավ մակարդակ,
  • Վերլուծական մտածողությունը և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտությունը,
  • Թիմային աշխատանքի հակվածությունը և հաղորդակցման հմտությունը,
  • Պատասխանատվության և ճշտապահության բարձր զգացումը։

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և    կարիերայի կենտրոնի acc@ysu.am  էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 05․02․2023 թ.։

Ֆակուլտետ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ:
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ
ԵՊՀ Ռոբերտ Շումանի անվան սրահում տեղի է ունեցել հանդիպում «Կոկա-կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Քնար Ծատուրյանի հետ։ Վերջինս ուսանողներին է ներկայացրել ընկերության գործունեությունը և առաջարկած երիտասարդական նախագծերը, որոնք ուղղված են կարիերա ստեղծելուն ու զարգացնելուն:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։