Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին անհրաժեշտ է արձանագրային բաժնի փորձագետ։
Հիմնական պարտականություններ
- իրականացնել իրավական ակտերի նախագծերի լեզվաոճական առումով խմբագրում
- կազմել տարբեր խորհրդակցությունների արձանագրություններ
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- բանասերի որակավորում (առնվազն բակալավրի աստիճան)
- ուսման մեջ բարձր առաջադիմությունը
- բարձր պատասխանատվության զգացումը
- աշխատասիրությունը
- համակարգչային հմտությունները (MS Office)
- աշխատանքային փորձը պարտադիր չէ
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am և siranush.khachatryan@gov.am էլեկտրոնային հասցեներին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2023 թվականի փետրվարի 10-ը: