Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի» համաձայն: կարդալ ավելին
ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնը վերսկսում է դպրոցականների այցելությունների կազմակերպումը մայր բուհ՝ առաջարկելով ճանաչողական և մասնագիտական այցեր ԵՊՀ ֆակուլտետներ և լաբորատորիաներ։ կարդալ ավելին
2022-2023 ուստարվա ընդունելության արդյունքները
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի» համաձայն:



Օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների ընդունելություն Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ-(2020-2021 ուսումնական տարի)


 

Ըստ այդ կար­գի` դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:

ԵՊՀ-ում գործում է օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված Նախապատրաստական դասընթացների բաժին (Ք.Երևան, Աբովյան 52 ա, Հայ բանասիրության ֆակուլտետի 1-ին հարկ, 115 սենյակ, հեռ.՝ 060 710 679, 096 710 679), որտեղ կարող են ընդունվել այն օտարերկրացիները, որոնց կրթական մակարդակը համապատասխանում է ՀՀ միջնակարգ դպրոցի ծրագրին, այդ թվում նաև նրանք, ովքեր բավարար չափով չեն տիրապետում հայերենին:


Օտարերկրյա ուսանողները, ընդհանուր կրթության գիտելիքների (մաթեմատիկա, պատմություն, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, օտար լեզու և այլն) ամրապնդմանը զուգընթաց, սովորում են հայերեն կամ լրացնում են հայոց լեզվի իրենց իմացությունը:


Ուսումնական տարվա վերջում օտարերկրյա այն ուսանողները, ովքեր հաջողությամբ հանձնել են քննությունները, ընդունվում են համապատասխան ֆակուլտետներ:


ԵՊՀ բակալավրիատ կարող են ընդունվել օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր ազատ տիրապետում են հայոց լեզվին և նախընտրած ֆակուլտետի համար կարող են հաջողությամբ հանձնել ընդունելության քննություններ:


ԵՊՀ մագիստրատուրա կարող են ընդունվել օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր ազատ տիրապետում են հայերենին և ունեն բակալավրի աստիճան: Եթե դիմորդը շարունակում է իր կրթությունը մեկ այլ մասնագիտությամբ, ապա նա պետք է ընդունելության քննությունը հանձնի նախընտրած ֆակուլտետի մասնագիտական առարկաներից: Բացառիկ դեպքերում օտարերկրյա քաղաքացիներին անհատական ուսումնական ծրագրով (1-2 ուսումնական տարով) հնարավորություն կտրվի սովորել մագիստրատուրայում:


Ասպիրանտուրայում կարող են սովորել օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր ունեն մագիստրանտի աստիճան և ազատ տիրապետում են հայերենին, ռուսերենին, անգլերենին: Մի շարք մասնագիտությունների դեպքում դասընթացը կարող է կազմակերպվել նաև անգլերեն:

 

Օտարերկրյա քաղաքացիների ընդունելության համար դիմել՝

Ք.Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռ.՝ 010 555 244 (Օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման բաժին)

 

Դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`


1) դիմում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի անունով (տրամադրվում է նախարարության կողմից).

2) հարցաթերթիկ՝ տրամադրված նախարարության կողմից,
3) բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին: Սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից.
4) անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները և (կամ) մկրտության վկայականը.
5) կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենը.
6) 3 x 4 չափսի 4 լուսանկար.
7) ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով.
8) հետբուհական մասնագիտական կրթություն (PhD) ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:

Փաստաթղթերն ընդունվում են քննարկման` օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կողմից հյուպատոսական վավերացման առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ միջազգային պայմանագրերով:

 



Օտարերկրյա քաղաքացիների ընդունելության փաստաթղթերն ընդունվում են`

առկա` հուլիսի 1-ից օգոստոսի 20-ը,

հեռակա` հուլիսի 1-ից սեպտեմբերի 15-ը:

Երևանի պետական համալսարանի 2021/22 ուստարվա օտարերկրյա ուսանողների ուսման վարձի չափի մասին որոշումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա։ 

 

Հարցերի դեպքում դիմել՝

Միջազգային համագործակցության վարչություն, Օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման բաժին

Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 408

Քաղաքային հեռախոս՝ +37410555244,

Ներքին՝ բաժնի վարիչ՝ Ալեքսանդր Վիրաբյան 1137

Ներքին՝ բաժնի աշխատակիցներ 1136

Էլ. հասցե՝ foreignstudent@ysu.am , diaspora@ysu.am