![]() |
Գագիկ Վարազդատի Մարկոսյան
Դոցենտ | Երկրաֆիզիկայի ամբիոն Կրթություն
1975 - 1980 թթ. ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի «Օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման երկրաֆիզիկական մեթոդների » բաժինը 1981 - 1986 թթ. ԵՊՀ Օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման երկրաֆիզիկական մեթոդների ամբիոնում հայցորդ Գիտական աստիճան 1993 թ-ին, ԵՊՀ-ի մասնագիտացված խորհրդում, պաշտպանել եմ գիտական թեզ` «Երկրաբանական միջավայրի հնամագնիսական անիզոտրոպության տարածաուղղորդվածությունը և լեռնային ապարների քայքայման ուղղության կանխատեսումը» թեմայով և ստացել է երկրաբանական հանքաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2006 թ-ին շնորհվել է դոցենտի կոչում: Աշխատանքային փորձ 1980 - 1982 թթ. ԵՊՀ գիտահետազոտական մաս, ինժեներ 1982 - 1996 թթ. ավագ լաբորանտ 1996 թ-ին ասիստենտ 1996 - 2000 թթ. ավագ դասախոս 2000 թ-ից դոցենտ Կարդացվող դասընթացներ Մագնիսահետախուզություն և պետրոֆիզիկա առարկաները բակալավրատում, իսկ մագնիսահետախուզության ուսումնասիրման օբյեկտներ, հնամագնիսականություն, հանքային երկրաֆիզիկայի հիմունքներ և երկրաֆիզիկական տվյալների համակարգչային մշակում առարկաները` մագիստրատուրայում: Գիտական հետաքրքրությունների շրջանակը Երկրաբանական միջավայրում ապարների ֆիզիկական և մեխանիկական հատկությունների տարածաժամանակային անիզոտրոպությունները` պայմանավորված հնամագնիսական շերտայնությանբ: Հնագիտական օբյեկտների և ապարների հնամագնիսական տարեգրման հիմնահարցերը: Օգտակար հանածոների հանքավայրերի որոմնումը և հետախուզումը երկրաֆիզիկական համալիր մեթոդներով: Լեզուներ ռուսերեն (ազատ), անգլերեն և գերմաներեն (բառարանով) E-mail: g.markos@ysu.am |