Իրավագիտության ֆակուլտետ
Faculty of Law
Մայր բուհի հնագույն կրթագիտական ավանդույթներով հարուստ ֆակուլտետներից է, որն ունի 80 տարիների պատմություն:
>
Արսեն Սամվելի Մկրտչյան

Դասախոս | Քաղաքացիական դատավարության ամբիոն
Կրթություն
2019 թ. նոյեմբերի 5 - 19 «IV բազմակողմանի վերապատրաստման ծրագիր» անգլախոս քաղաքացիական և առևտրային գործեր քննող դատավորների համար (IRZ-ի, Գերմանիայի դատավորների միության և երկրամասային արդարադատության գերատեսչությունների համատեղ ծրագիր), Գերմանիա
2006-2007 թթ. Վարչական արդարադատություն. Դատավորի հմտություններ (Գերմանիա- Հայաստան)
2005 թ. Նյու Յորք նահանգի դատական ինստիտուտ Դատական կառավարում, ԱՄՆ Նյու-Յորք
1991 - 1996 թթ. Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարանի Միջազգային իրավունքի ֆակուլտետ

Կարդացվող դասընթացներ
Քաղաքացիական դատավարության արդի հիմնահարցեր

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
2021 թ. մարտի 26-ից առ այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր:
2018 թ. մայիսի 17 - 2021 թ. մարտի 26 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ
2016 թ. սեպտեմբերի 22-ից ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
2014 թ. հունիսի 26 - 2016 թ. սեպտեմբեր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
2014 թ. մայիսի - 2014 թ. հունիս ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
2008 թ. օգոստոս - 2014 թ. մայիս ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
2007 - 2008 թթ. ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար
2006 թ. սեպտեմբեր - 2007թ. ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական
2006 թ. հունվար - 2006 թ. սեպտեմբեր ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության խորհրդի քարտուղար
2005 թ. սեպտեմբեր - 2006 թ. հունվար ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար
2005 թ. ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար
2002 թ. փետրվար ՀՀ Տնտեսական դատարանի աշխատակազմի ղեկավար` փոխադրման կարգով
2001 - 2005 թթ. ՀՀ Տնտեսական դատարանի գրասենյակի պետ՝ միաժամանակ կատարելով դատարանի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները
2001 թ. ապրիլ ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի գրասենյակի պետ
2000 - 2001 թթ. ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատարանի նախագահի օգնական

Գիտական գործունեություն
2014, 2017 - 2018 թ. Եվրոպայի խորհրդի փորձագետ (ՀՀ քաղաքացիական դատավարություն, ՀՀ դատական օրենսգիրք, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենք, «Հաշտարարության մասին» ՀՀ օրենք)
2017 թ.-ից Երևանի պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պետական քննական հանձնաժողովի անդամ
2014 - 2016 թթ. ՀՀ կառավարության ներկայացուցիչ Միացյալ Ազգերի Կազմակերպության Միջազգային առևտրի հանձնաժողովի աշխատանքային խմբում (աշխատանքային խմբեր` Սնանկության իրավունք, Արբիտրաժ և վեճերի լուծման այլընտրանքային միջոցներ)
2014 թ.-ից ՀՀ արդարադատության ակադեմիայում դասախոս (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի արդի հարցերը, Իրավական մեկնաբանում)
2014 թ.-ից ՀՀ փաստաբանական դպրոց դասախոս (Վերաքննությունը քաղաքացիական դատավարությունում)
2014 - 2018 թթ. ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում դասախոս (վերապատրաստման դասընթացներ նոտարների համար- Կառուցվող շենքերի հետ կապված առուվաճառք, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ արդի հարցեր, Սնանկության և հարկադիր կատարման վարույթներում նոտարիատին վերաբերող առանձնահատկություններ)
2005 - 2014 թթ. ՀՀ դատական դպրոցում վերապատրաստող (Դատական ծառայության դերը, իրավաբանական գիր ու գրագրություն, իրավական մեկնաբանում)
2014 թ. ՀՀ-ում ֆրանսիական համալսարանի դասախոս (Սնանկության իրավունք)
2010 - 2011 թթ. ArmLaw դատական ակտերի որոնողական համակարգի համահեղինակ:
2005 - 2008 թթ. Դատական գործերի էլ. կառավարման համակարգի հեղինակ:
2001 - 2002 թթ. Տնտեսական դատարանի գործերի էլ. կառավարման համակարգի հեղինակ:
1999 թ. սեպտեմբեր - 2000 թ. նոյեմբեր Իրավատնտեսագիտական քոլեջի դասախոս (Քաղաքացիական իրավունք, Ընտանեկան իրավունք, Աշխատանքային իրավունք):

Գիտական հրատարակություններ
2019 թ. «Իրավաբանական գրագրության լեզուն» ձեռնարկի համահեղինակ (http://court.am/hy/publication-single/82)

Կոչումներ և պարգևներ
2007 թ. ՀՀ նախագահի կողմից շնորհվել է Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան
2015 թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով

Լեզուների իմացություն
հայերեն, անգլերեն, ռուսերեն

(+374 60) 71-02-44 (ներքին 12-44)