Նորիկ Անուշավանի Այվազյան
Ամբիոնի պատվավոր վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր | Սահմանադրական իրավունքի ամբիոն Կրթություն
1960 - 1965 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1967 - 1970 թթ. սովորել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայում Գիտական աստիճան 1970 թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Միութենական Հանրապետության իրավասության սահմանադրական հիմունքները» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1987 թ. Մոսկվայում պաշտպանել է դոկտորանտական ատենախոսություն «Կառավարման ոլորտում միութենական հանրապետության իրավասության իրականացման կազմակերպա-իրավական մեխանիզմները» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1988 թվականին` պրոֆեսորի կոչում Աշխատանքային փորձ 1970 թ. աշխատանքի է անցել ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում որպես գիտաշխատող: 1971 թվականից` Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս: 1975 թ-ին ստացել է դոցենտի կոչում: 1987 թ-ին ստացել է դոկտորի գիտական աստիճան 1988 թ-ին ստացել է պրոֆեսորի կոչում: 1989 թվականից Երևանի պետական համալսարանի Սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչն է: 2013 թ.-ից Ամբիոնի պատվավոր վարիչ։ 2006 -2013 թթ. Երևանի պետական համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ: Կարդացվող դասընթացներ Համեմատական սահմանադրական իրավունք Գիտական հետաքրքրությունների շրջանակը Սահմանադրության տեսական հիմնախնդիրներ, օրենսդիր և գործադիր իշխանության կազմակերպման իրավական վիճակի և գործունեության կատարելագործման հիմնախնդիրներ: Լեզուներ հայերեն, ռուսերեն Մասնագիտական անդամակցություն ԵՊՀ գործող ԲՈՀ-ի 001 մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալ (+374 60) 71-02-48 (ներքին 12-48) |