Սոցիոլոգիայի ֆակուլտետ
Faculty of Sociology
Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը որպես առանձին ստորաբաժանում գործում է 2004 թ.-ի սեպտեմբերից:
>

2004 թ-ի սեպտեմբերի 1-ից որպես ԵՊՀ առանձին ստորաբաժանում սկսեց գործել Սոցիոլոգիայի ֆակուլտետը` առանձնանալով Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետից:


Սոցիոլոգիայի ֆակուլտետի կառուցվածքն է՝


- Կիրառական սոցիոլոգիայի ամբիոն


- Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոն


- Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոն


- Միգրացիայի ուսումնասիրությունների կենտրոն


- Հեռաուսուցման լաբորատորիա


- Կիրառական սոցիոլոգիայի լաբերատորիա


- Տարածաշրջանային կոնֆլիկտների ուսումնասիրության ռեսուրս-կենտոն (Սոցիոլոգիայի ֆակուլտետի գրադարան)


Այժմ ֆակուլտետում սովորում է շուրջ 450 ուսանող: Ֆակուլտետն ունի բազմաթիվ ասպիրանտներ և հայցորդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Ֆակուլտետի ուսանողները պարբերաբար ընդգրկվում են միջազգային կրթական ծրագրերում, ինչպես նաև իրենց դասախողների հետ միասին՝ վարձատրվող գիտական ծրագրերում: Ուսանողների մեծ մասն ուսման տարիներին արդեն ապահովված է մշտական կամ պարբերական աշխատանքով, մասնակցում է հետազոտական պրակտիկային, այցելում համապատասխան մասնագիտական կազմակերպություններ, ձեռք է բերում ինչպես տեսական, այնպես էլ կիրառական գիտելիքներ և մասնագիտական փորձ:


Սոցիոլոգիայի ֆակուլտետում կրթական գործընթացն իրականացվում է բակալավրի և մագիստրոսի ծրագրերով ինչպես առկա, այնպես էլ հեռակա կարգով: Սոցիոլոգիայի ֆակուլտետը տարեկան ունենում է շուրջ 150 շրջանավարտ, ովքեր, զինված անհրաժեշտ գիտելիքներովև մասնագիտական հմտություններով, իրենց տեղն են գտնում հասարակության տարբեր ոլորտներում, աշխատանքի անցնում հայաստանյան և միջազգային առաջատար ու հայտնի կազմակերպություններում:


Սոցիոլոգիայի ֆակուլտետի ընդունելությունը կատարվում է բակալավրիատի հետևյալ 3 մասնագիտություններով՝


- սոցիոլոգիա (հայոց լեզու, օտար լեզու, մաթեմատիկա)


- սոցիալական աշխատանք (հայոց լեզու, օտար լեզու)


- hասարակայնության հետ կապեր (PR) (հայոց լեզու, օտար լեզու)


Ֆակուլտետն ապահովում է մագիստրոսական կրթություն հետևյալ 5 մասնագիտացումներով`


- Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն


- Հասարակայնության հետ կապեր (PR)


- Մարդկային ռեսուրսների կառավարում (HR)


- Սոցիալական քաղաքականություն և վարչարարություն


- Սոցիալական անվտանգություն և միգրացիոն քաղաքականություն


2004 թ. ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետում Տեմպուս միասնական եվրոպական ծրագրի շրջանակներում հիմնվեց Հեռաուսուցման լաբորատորիա` distancelearning.am, որը եվրոպական չափանիշներին համապատասխան հեռավար և առցանց ուսուցման ﬕջոցով վերապատրաստումներ և մասնագիտական ուսուցման դասընթացներ է կազմակերպում հետևյալ մասնագիտություններով՝


- Հասարակայնության հետ կապեր (PR) և Մարքեթինգ


- Մարդկային ռեսուրսների կառավարում (HR)


- Սոցիալական աշխատանք


- Սոցիալական մանկավարժություն


- Գործնական հաշվապահություն


Ֆակուլտետին կից գործում է օտարալեզու հարուստ մասնագիտական գրադարան, որն ուսանողներին հնարավորություն է տալիս յուրացնելու համապատասխան նյութը, կատարելու գիտահետազոտական աշխատանք: 2021թ-ին ֆակուլտետի գրադարանին իր մասնագիտական գրադարանն է նվիրել հայազգի աշխարհահռչակ սոցիոլոգ, Է. Դյուրկհեյմի և Պ. Սորոկինի աշակերտ, ԱՄՆ Դյուք համալսարանի պրոֆեսոր Էդվարդ Թիրյաքյանը: Ֆակուլտետում կարևորվում է օտար լեզուներով մասնագիտական անկաշկանդ հաղորդակցումը:


ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը միջազգային մակարդակում համագործակցության ﬔծ փորձ ունի տարբեր գիտակրթական հաստատությունների հետ. ԱՄՆ-ի Հարվարդի, Բերկլիի, Պրինստոնի, Կոնեկտիկուտի, Ֆերֆակսի Ջորջ Մեյսոնի համալսարանների, Արիզոնայի, Կալիֆորնիայի և Թեխասի պետական համալսարանների, Գերմանիայի Բիլեֆելդի, Բեռլինի Հումբոլդտի, Մյունխենի, Պոտսդամի, Կասելի բարձրագույն դպրոցի, Լայպցիգի, Օլդենբուրգի, Բոխումի Ռուհռ, Կոնստանցի, Ֆրանկֆուրտի և Մյունստերի Վիլհելմի անվ. Վեստֆալյան համալսարանների, Մեծ Բրիտանիայի Կումբրիայի համալսարանի, Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի, Լոնդոնի Բաց համալսարանի, Ավստրիայի Գրացի, Իննսբրուկի, Իսպանիայի Ալիկանտեի, Իտալիայի Հռոմի Սապիենցայի, Ռումինիայի Բաբես-Բոլյայի համալսարանների, Շվեյցարական խաղաղության ինստիտուտի, Ֆրիբուրգի համալսարանի, Շվեդիայի Ստոկհոլմի, Ուփսալայի համալսարանների, ինչպես նաև ԱՊՀ երկրների մի շարք հեղինակավոր բուհերի հետ, այդ թվում՝ Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի, Սանկտ-Պետերբուրգի կառավարման և տնտեսագիտության և Պետական տնտեսագիտական համալսարանների, Եկատերինբուրգի ֆեդերալ համալսարանի, Ռոստովի համալսարանի, Թբիլիսիի Ի. Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի, Մոգիլյովի պետական համալսարանի (Բելառուս), Մոլդովայի պետական համալսարանի և այլն:


Սոցիոլոգիայի Ֆակուլտետում գործում է 3 ամբիոն, որտեղ իրենց գիտահետազոտական գործունեությունն է ծավալում պրոֆեսորադասախոսական արհեստավարժ անձնակազմը` 4 գիտությունների դոկտոր, 5 պրոֆեսոր, 24 գիտությունների թեկնածու, որից 15 դոցենտ, 30 դասախոս:


Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոսներն իրենց որակավորումը պարբերաբար բարձրացնում են տարբեր երկրների առաջատար գիտաուսումնական կենտրոններում: Ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազﬕ վերջին տասնամյակի ակտիվ գիտահետազոտական և ուսումնամեթոդական գործունեության արդյունքում հրատարակվել են շուրջ 50 դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ, տասնյակ մենագրություններ, 500-ից ավելի գիտական հոդվածներ: Ֆակուլտետում դասավանդման նպատակով հրավիրվում են նաև բարձրակարգ դասախոսներ արտերկրից: