Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ ԵՊՀ 2021-2022 թթ. ուստարվա մագիստրատուրայի անվճար և վճարովի տեղերի քանակը՝ ըստ մասնագիտությունների:
Դուք կարող եք ծանոթանալ ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելության կարգին։
2
Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ ԵՊՀ-ում գործող ուսման վարձի զեղչման համակարգին:
Դուք կարող եք ծանոթանալ ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական եւ ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգին:
3
Ինչպե՞ս կարող եմ տեղեկություն ստանալ ԵՊՀ հանրակացարանի մասին։
Կարող եք մանրամասներին ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ։
Քրիստինե Խաչատրյան
19.05.22
Բարև Ձեզ։ Տղաս այս տարի ավարտում է հիմնական դպրոցը և ցանկանում է ընդունվել իրավաբանական քոլեջ։ ԵՊՀ-ն ունի՞ նման քոլեջ։
Նախապես շնորհակալություն։
Հանրային կապերի և մարքեթինգի վարչություն
19.05.22
Հարգելի՛ Քրիստինե,
ԵՊՀ-ն քոլեջ, ավագ դպրոց կամ 0 կուրս չունի:
Gayane
18.05.22
Բարև Ձեզ, երեխան ավարտում է 9-րդ դասարանը, բայց Ռուսաստանում է: ԵՊՀ ընդունվելու համար ի՞նչ քննություններ է պետք հանձնել, ի՞նչ փաստաթղթեր են պետք, մինչև ե՞րբ է ընդունելությունը, վարձն ինչքա՞ն է և վճարովի ու անվճար տեղերի քանակը կարելի՞ է իմանալ:
Հանրային կապերի և մարքեթինգի վարչություն
18.05.22
Հարգելի՛ Գայանե,
ընդունելության կանոնակարգին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ կամ զանգահարել ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն:
Անուշ Գևորգյան
18.05.22
Բարև ձեզ, ես կենսաբան եմ: Եթե ավարտեմ հիմնարար և կիրառական ֆիզիոլոգիայի մագիստրատուրան կարո՞ղ եմ ուսումս շարունակել ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշում ֆակուլտետի օրդինատուրան:
Հանրային կապերի և մարքեթինգի վարչություն
19.05.22
Հարգելի՛ Անուշ,
խնդրում ենք կապ հաստատել ԵՊԲՀ-ի հետ:
Gug
17.05.22
Բարև ձեզ, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ընդունվելու համար ի՞նչ քննություններ է հարկավոր հանձնել։
Շնորհակալություն
Հանրային կապերի և մարքեթինգի վարչություն
18.05.22
Հարգելի՛ Գուգ,
ԵՊՀ միջազգային հարաբերություններ բաժնի ընդունելության քննություններն են՝ հայոց պատմություն (գրավոր), հայոց լեզու/գրականություն (գրավոր):
Մովսիսյան Մարինե
16.05.22
Ի՞նչ է վարկանիշային միավորը և ինչպե՞ս են հաշվում։
Հանրային կապերի և մարքեթինգի վարչություն
18.05.22
Հարգելի՛ Մարինե,
խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ և նայել 73 կետը: