Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ ԵՊՀ 2019-2020 թթ. ուստարվա մագիստրատուրայի անվճար և վճարովի տեղերի քանակը՝ ըստ մասնագիտությունների:
Դուք կարող եք ծանոթանալ ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելության կարգին։
2
Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ ԵՊՀ-ում գործող ուսման վարձի զեղչման համակարգին:
Դուք կարող եք ծանոթանալ ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական եւ ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգին:
3
Ե՞րբ կարող ենք ծանոթանալ 2019/2020 ուսումնական տարվա ընդունելության քննություններին։
Կարող եք ծանոթանալ ԵՊՀ առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրով 2019/2020 ուսումնական տարվա քննությունների ցանկին։
Նազելի Նիկողոսյան
20.07.21
Բարև Ձեզ։Մոտավորապես ե՞րբ պարզ կլինի՝ ինչ քննություններ պետք է հանձնի 2022 թվականի դիմորդը։
ԵՊՀ հանրային կապերի ծառայություն
22.07.21
Հարգելի Նազելի,
2021-2022 ուստարվա ընդունելության քննությունները հայտնի կլինեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Անի Մնացականյան
19.07.21
Բարև ձեզ։ Կուզեի իմանալ՝ արդյոք հնարավո՞ր է ֆակուլտետը փոխել, եթե նոր եմ ընդունվել համալսարան(իմ քննական միավորով)
ԵՊՀ հանրային կապերի ծառայություն
22.07.21
Հարգելի՛ Անի,
Կարելի է միայն մեկ տարի ուսանելուց հետո:
Լաուրա Մանուկյան
07.06.21
Բարև ձեզ, ցանկանում եմ իմանալ, թե այս տարի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրի անցողիկ միավորն ինչքան է, կանխավ շնորհակալություն:
Հանրային կապերի ծառայություն
09.06.21
Հարգելի՛ Լաուրա,
Ամեն տարի անցողիկ շեմը տարբեր է լինում՝ պայմանավորված դիմորդների թվի և հավաքած միավորների հետ, այնպես որ այս տարվա համար դեռևս չենք կարող տեղեկություն տրամադրել, քանի որ դեռ չեն ավարտվել միասնական քննությունները, իսկ նախորդ տարիներին ընդունելությունն այլ ձևաչափով է անցկացվել։
Անի Մելիքսեթյան
11.03.21
Բարև ձեզ,
Ճի՞շտ է, որ Հայ բանասիրության ֆակուլտետ ընդունվելու համար միայն հարկավոր են Հայոց լեզու և գրականություն առարկանները։
Նախապես շնորհակալություն ...
Հանրային կապերի ծառայություն
12.03.21
Հարգելի՛ Անի,
Այո՛, ճիշտ է:
Հովհաննիսյան Արմինե
11.03.21
Բարև Ձեզ: Ես կցանկանայի տեղեկանալ այս տարվա ընդունելիության անգլերեն լեզվի բանավոր քննության ընթացակարգին: Արդյո՞ք որևէ փոփոխություն է եղել թոփիկների ցանկում: Եվ եթե ոչ, որտեղ կարող եմ գտնել այդ ցանկը: Կանխավ շնորհակալ եմ:
Հանրային կապերի ծառայություն
12.03.21
Հարգելի Արմինե,
Դիմեք ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչություն Ձեզ կուղորդեն.հեռ.՝ 010-55-40-03, 060-710-132, էլ. հասցե՝ pre-ued@ysu.am: