
Թանգարանների միջազգային օրվա առթիվ Մայր բուհի Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում կայացավ «Ճանաչի՛ր Մայր բուհը» խորագրով միջոցառում, ինչի շրջանակում թանգարանը հյուրընկալեց Երևանի Պարույր Սևակի անվան դպրոցի 30 աշակերտներին և ուսուցիչներին: Մրցույթի ընթացքում հնչած հարցերին ակտիվորեն ճիշտ պատասխանած աշակերտներն ստացան մրցանակներ:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում կայացավ «Հայկական հեքիաթը համաշխարհային մշակութային համատեքստում» խորագրով գիտաժողով, որի ընթացքում ներկայացված զեկույցների թեմաները հիմնականում վերաբերում էին հայկական ժողովրդական հեքիաթներին, դրանց թարգմանություններին և գրական մշակումներին։ Գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկուցումները լույս կտեսնեն հոդվածների ժողովածուի տեսքով:

«Հայաստանում կլիմայի փոփոխության պայմաններում գենետիկական կենսահսկողության կարողությունների հզորացումը» թեմայով սեմինարի նպատակն էր ամրապնդել համագործակցությունը շահագրգիռ կողմերի միջև և ապահովել բարձրագույն կրթության մասնագետների, հետազոտողների, բնապահպանների և առհասարակ այն մասնագետների ներգրավվածությունը, որոնք պարբերաբար ուսումնասիրում են կլիմայի փոփոխության մարտահրավերները և կենսաանվտանգությունը: