Հրապարակված է | 2022-04-29
«Կրթություն և կարիերա EXPO - 2022»
Այլ ալբոմներ
Գլխավոր նորություններ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան ֆակուլտետի ուսանողները: Ներկայացված թեմաների շուրջ քննարկում իրականացվեց: Գիտաժողովի ավարտին զեկուցողներին տրվեցին հավաստագրեր։
«Yerervan EXPO» ցուցահանդեսային համալիրում բացվեց «Կրթություն և կարիերա EXPO-2022» 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում են Հայաստանում և արտերկրում գործող տարբեր կրթօջախներ՝ ներկայացնելով իրենց կրթական ծրագրերը: ԵՊՀ-ն երեք օրերի ընթացքում մշտական ցուցադրությամբ ներկայացնելու է իր 21 ֆակուլտետները, կրթական նոր ծրագրերը, այդ թվում՝ «Ամերիկագիտություն», «Շուկայագիտություն», «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրերը և «Հասարակայնության հետ կապեր» բակալավրի կրթական ծրագիրը:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել էր դասախոսություն՝ «Չինաստանի արտաքին քաղաքականությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում» թեմայով և վիկտորինա՝ չինարեն ուսումնասիրող առաջինկուրսեցիների համար: