
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ ակումբի եզրափակիչ խաղի արդյունքում միջբուհական մրցախաղում հաղթանակ է տարել ԵՊՀ ուսանողներից ձևավորված թիմը, որը մասնակցելու է համանուն հեռուստախաղին:

«Պերցեպտիվ գործընթացների հոգեբանություն և պրակտիկում» առարկայի շրջանակում ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողներն ամրապնդում են տեսական ու գործնական գիտելիքները՝ ձեռք բերելով հետազոտական հմտություններ:

Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը ԵՊՀ-ում է 2009 թվականից: Ավելի քան տասը տարի աշխատում է համալսարանի ուսանողների և շրջանավարտների հետ՝ հնարավորություններ ստեղծելով նրանց մասնագիտական աճի և զարգացման համար, ինչպես նաև օգնելով աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու հարցում: