27.02.2015 | 
Քաղաքականություն
«HEN-GEAR» ՀԱՐԹԱԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐ ՈԼՈՐՏԻՆ
«HEN-GEAR» ՀԱՐԹԱԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐ ՈԼՈՐՏԻՆ
Բուհերի շրջանավարտներին ու գործարար ոլորտին իրար միացնող «HEN-GEAR» հարթակն ընդլայնում է աշխատանքի շրջանակները:

Այսօր «Երևան Պլազա» բիզնես կենտրոնում հայ գործարարներին ներկայացվեց «Հայաստանում մարդկային կապիտալի գնահատման և շրջանավարտների զբաղվածությանն ուղղված բարձրագույն կրթության ցանց» (HEN-GEAR) ծրագիրը և դրա շրջանակում ստեղծված շրջանավարտների զբաղվածության «HEN-GEAR» պորտալը:

 

Գործարարների հետ հանդիպմանը ներկա էին Բոլոնիայի «Ալմա Լաուրեա» միջհամալսարանական կոնսորցիումի ծրագրի համակարգող Լուիզա Մենգոնին, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ներկայացուցիչներ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունից, Հայաստանում «Էրազմուս» ծրագրի ազգային գրասենյակից և այլն:

 

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, անդրադառնալով «HEN-GEAR» ծրագրի առանձնահատկություններին, նշեց, որ այն Հայաստանում արդեն դրական արդյունքներ ունի. «Կան շրջանավարտներ, ովքեր «HEN-GEAR» պորտալի շնորհիվ աշխատանք են գտել: Հույս ունեմ, որ ծրագիրը հետագայում ավելի արդյունավետ կաշխատի»:

 

Ռուբեն Մարկոսյանն էլ նշեց, որ համակարգը Հայաստանում ներդնելուց հետո գործատուների հետ առաջին պաշտոնական հանդիպումն է, որը նոր որակ է հաղորդում «HEN-GEAR» հարթակին. «Մենք դուրս ենք գալիս միջբուհական շփման շրջանակից և անցնում ավելի բաց՝ բուհ-ձեռնարկություն փոխգործակցության դաշտ»:

 

Հանդիպման ընթացքում Լուիզա Մենգոնին ներկայացրեց ծրագրի առանձնահատկությունները՝ «HEN-GEAR» հարթակը, ինչպես է այն գործում, ինչպես պետք է գրանցվել այնտեղ, ապա պատասխանեց գործարար ոլորտի ներկայացուցիչներին հուզող հարցերին:

 

Նշենք, որ ԵՄ «Տեմպուս» ծրագրի «HEN-GEAR» նախագծի շրջանակում մի շարք բուհերի մասնակցությամբ ստեղծվել է շրջանավարտների զբաղվածության «HEN-GEAR» պորտալ, որը նպատակ ունի լուծել ինչպես շրջանավարտների զբաղվածության խնդիրները, այնպես էլ շրջանավարտների հետ հետադարձ կապի գործիքների զարգացմամբ աջակցել կրթության որակի ապահովմանը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԽ ՆԻՍՏԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը՝ օրակարգային 5 հարցերով, որի ընթացքում ընտրվել են նախագահ և քարտուղար:
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1222-Ա որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 20 անդամից: