16.03.2022 | 
Հասարակություն
«ՀԱՋՈՂԱԿ ԿԱՐԻԵՐԱ ՍՏԵՂԾԵԼՈՒ 10 ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ». ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ՀԱՋՈՂԱԿ ԿԱՐԻԵՐԱ ՍՏԵՂԾԵԼՈՒ 10 ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ». ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար անցկացրել է «Հաջողակ կարիերա ստեղծելու 10 գաղտնիքները» խորագրով դասընթաց։

Դասընթացի նպատակն էր հաջողակ կարիերայի ստեղծելու գաղտնիքները, ինչպես նաև «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ընձեռած հնարավորություններն ու առաջնորդության զարգացման ծրագրի հիմնական առավելությունները ներկայացնելը:

 

 

ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտ, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի 2017-2019  թթ. ուսուցիչ-առաջնորդ, այժմ կրթական հիմնադրամի ընտրության թիմի գործընկեր Մելիք Մկրտչյանը մասնակիցներին ներկայացրեց այն տասը գաղտնիքները, որոնք կօգնեն աշխատանքային գործունեության ընթացքում:

 

 

Ըստ նրա՝ նախևառաջ աշխատանքը պետք է դիտարկել ոչ միայն գումար վաստակելու, այլև ստեղծագործելու, նոր հմտություններ ձեռք բերելու և հաջողություններ գրանցելու միջոց: Լավ կարիերա կառուցելու համար, Մ. Մկրտչյանի խոսքով, շատ կարևոր են ինքնակրթությունը, հասարակական և մասնագիտական ակտիվությունն ու գաղափարակից մարդկանց հետ կապերի հաստատումը:

 

 

Բացի դրանից՝ հանդիպման բանախոսը նշեց ճիշտ CV և ռեզյումե կազմելու կարևորությունը, խորհուրդ տվեց «LinkedIn» սոցիալական հարթակում ունենալ գրագետ հաշիվ, ճանաչել սեփական ուժեղ և թույլ կողմերը, ձեռք բերել «փափուկ» հմտություններ, որոնք են հաղորդակցման, ժամանակի արդյունավետ կառավարման և այլ հմտությունները, գտնել արժեհամակարգին համապատասխան աշխատանք:

 

 

Բանախոսության ավարտին տեղի ունեցավ պանելային քննարկում, որի ժամանակ ԵՊՀ շրջանավարտներ և «Դասավանդի’ր, Հայաստան»-ի 3-րդ սերնդի ուսուցիչ-առաջնորդներ Մանե Ղևոնդյանը, Մարիամ Մարիկյանը և Վերոնիկա Շահնազարյանը խոսեցին հաջողության հասնելու իրենց գաղտնիքների մասին, պատասխանեցին մասնակիցների հարցերին:

 

Այլ նորություններ
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
Երևանի պետական համալսարանի և «Fly one Armenia» («Ֆլայ ուան Արմենիա») ավիաընկերության միջև հաստատված համագործակցության շրջանակում տեղի ունեցավ հանդիպում երկու կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների միջև։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Բիոտեխ ծրագրային ապահովման ճարտարագիտությունը թվային ճշգրիտ բժշկության մեջ» խորագրով: