
26.01.23
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է: Աշոտի հետ զրույցը ուղենշում է, թե ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:

25.01.23
ԵՊՀ ուսանողներն ու ասպիրանտները յուրաքանչյուր կրթական աստիճանում հնարավորություն ունեն մեկ անգամ մասնակցելու «Էրազմուս+» փոխանակման ծրագրին և կրթություն ստանալու եվրոպական մի շարք բուհերում։ Ընդհանուր ուսումնառության ժամկետը չի կարող լինել 3 ամսից պակաս և 12 ամսից ավելի:

16.01.23
Տարիներ առաջ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում սովորելիս Մուշեղ Ռաֆայելյանն էլ հավանաբար չէր պատկերացնի, որ 15 տարի անց կունենա գիտությունների թեկնածուի երկու աստիճան մեկը՝ ԵՊՀ-ից, մյուսը՝ Բորդոյի համալսարանից (Ֆրանսիա) և կղեկավարի մի թիմ, որը կաշխատի օպտիկայի և նեյրոմորֆ ֆոտոնային հաշվարկների ոլորտում:

13.01.23
«Խորհրդանշական է, որ «Ամերիկագիտություն» մագիստրոսական նոր ծրագիրը ստեղծվել է մասնավորապես Երևանի պետական համալսարանում։ Մագիստրոսական այս ծրագիրը կոչված է լրացնելու այն բացը, որն առկա է մեր երկրում ամերիկագետներ պատրաստելու համար»,- պատմելով Արիզոնայի պետական համալսարանում վերապատրաստման դասընթացներ անցնելու և դասավանդման ուսանողակենտրոն, փոխներգործուն, ինչպես նաև հետազոտահենք մոտեցումների ու մեթոդների մասին՝ նկատում է «Ամերիկագիտություն» մագիստրոսական ծրագրի դասախոս, ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի աշխատակից, ա․գ․թ․, դոցենտ Տիգրան Սարգսյանը:

12.01.23
PR (հանրային կապերի) գործիքներ և կրոնական կազմակերպություններ. առաջին հայացքից միմյանց հետ աղերս չունեցող այս երկու տերմինները ոչ միայն արդիական են և առնչակից, այլև դարձել են մագիստրոսական թեզի թեմա: ԵՊՀ ժուռնալիստիկայի և աստվածաբանության ֆակուլտետների մագիստրանտները համատեղ ուսումնասիրում են «Կրոնական կազմակերպությունների PR գործիքները հայաստանյան մեդիայում» թեման։

11.01.23
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի դոցենտ Հեղինե Ղազոյանի «Խառը լուծիչներում կոլոիդային համակարգերի ուսումնասիրությունը լուսացրման մեթոդներով» գիտական թեման ԵՊՀ-ում անցկացված գիտական ներքին դրամաշնորհների մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: Գիտական թեմայի արդիականության և կիրառական նշանակության վերաբերյալ զրուցել ենք Հ. Ղազոյանի հետ:

10.01.23
Մեկնարկել է Երևանի պետական համալսարանի և Փարիզի «SciencesPo» համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանը տարածաշրջանային և համաշխարհային համատեքստում» ձմեռային դպրոցը, որին մասնակցում են համալսարանի 20 ուսանողներ:

10.01.23
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարությամբ իրագործվող «Տրամաբանության, փաստարկման և ճարտասանության բաղադրիչների ներդրում և զարգացում բուհական կրթական ծրագրերում» գիտական թեման ԵՊՀ-ում անցկացվող գիտական ներքին դրամաշնորհների մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման:

09.01.23
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանող Անահիտ Խուդավերդյանը փոխանակման ծրագրով այժմ սովորում է Կահիրեում: Մեզ հետ զրույցում Անահիտը պատմել է մասնագիտության ընտրության, ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, երկու երկրների փոխառնչության և հայկական ավանդույթներով Ամանորն այնտեղ նշելու մասին:

06.01.23
Հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Տոնի խորհրդի մասին զրուցել ենք ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան պ․գ․դ․, պրոֆեսոր Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հետ։