Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՄՐՑԱՇԱՐ
17.10.22
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի կազմակերպած «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մրցաշարը կզուգորդվի դասընթացներով և փուլային խաղերով։
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԼԵԶՈՒՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
16.10.22
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի նախաձեռնությամբ Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տանը» անցկացվում է «Լեզուն և կրթությունը միջազգային հարաբերություններում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում զեկուցումներ են ներկայացնում Հայաստանի և արտերկրի՝ երեք տասնյակից ավելի գիտնականներ ու հետազոտողներ:
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵԼ Է «ՊՈՆՏՈՍ» ՀԱՔԱԹՈՆՈՒՄ
14.10.22
Հոկտեմբերի 12-13-ն անցկացված «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգ «Կոպեռնիկուս» համակարգի միջոցով» («ՊՈՆՏՈՍ») հաքաթոնում ԵՊՀ թիմը ներկայացրել է բնապահպանական հիմնախնդիր, ապա՝ առաջարկել լուծման ուղիները՝ հաղթելով ՀՀ մի քանի բուհերի ուսանողական և ԳԱԱ գիտաշխատողների թիմերին։
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՖԻԼՄԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ
14.10.22
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում կազմակերպվեց հայոց պատմության ամբիոնի լուսահոգի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի «Հայոց թագուհիները․ նվիրյալները» ֆիլմի ցուցադրումը։
ԼՅՈՒԴՎԻԳ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԸ ԵՊՀ-ՈՒՄ
14.10.22
ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Լ. Ղարիբջանյանի ծննդյան 100-ամյակին:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵՂՎԻ ԹՈՒՅՆԻՑ ՀԱԿԱՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՔԱՅԼԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ
13.10.22
ԵՊՀ-ն հատկացրել է ներքին դրամաշնորհ «Հայաստանի մեղրատու մեղուների միկրոբիոմի ազդեցությունը նրանց թույնի կենսաբանական ակտիվության վրա» գիտական թեմայի հետազոտական աշխատանքների կատարման համար: Թեմայի ղեկավար, կ.գ.թ., դոցենտ Ինգա Բազուկյանի հետ զրուցել ենք գիտական թեմայի կարևորության, կատարված ուսումնասիրությունների կիրառական նշանակության և այլ հարցերի շուրջ:
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԱՄԵՆԱԱՐԴԻԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ
13.10.22
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ԵՊՀ գիտնականների ներկայացրած «Հեղուկ բյուրեղային ալիքաթիթեղներ օպտոﬔխանիկական և օպտոէլեկտրոնային արդյունաբերության համար» գիտական թեման երաշխավորել է ֆինանսավորման: Թեմայի վերաբերյալ զրուցել ենք գիտական խմբի ղեկավար Ռաֆիկ Հակոբյանի հետ:
ԵՊՀ-Ն ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԹՎԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
12.10.22
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ «Թվայնացումն ու թվային տնտեսության զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողով, որի շրջանակում քննարկվեցին համագործակցության նոր ուղղություններ:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԾԱՆՈԹԱՆԱԼ ԲԱՆԱՎԵՃԻ ԱՐՎԵՍՏԻՆ
11.10.22
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի՝ բանավեճի մասնագիտացված ակումբի երկրորդ դասընթացը «Փաստարկում և բանավեճի հիմունքները» թեմայով էր:
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԿԱՄՈՒՐՋՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՄԻՋԵՎ
10.10.22
ՈՒԳԸ 75-ամյակին նվիրված միջազգային 8-րդ գիտաժողովի շրջանակում տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ «Բանկային Ժամանակակից տեխնոլոգիաները Հայաստանում» թեմայով պանելային քննարկում, որի բանախոսներն էին ՀՀ տարբեր բանկերի ներկայացուցիչներ: